![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Ganymede-moon.jpg/640px-Ganymede-moon.jpg&w=640&q=50)
Սառցե հսկաներ
From Wikipedia, the free encyclopedia
Սառցե արբանյակներ, բնական արբանյակների դաս, որոնց մակերևույթները կազմված են հիմնականում ջրային սառույցից։ Սառցե արբանյակների մակերևույթների տակ կարող է գոյություն ունենալ օվկիանոս, իսկ միջուկը կարող է լինել սիլիկատային կամ մետաղական։ Ենթադրվում է, որ նրանք կարող են կազմված լինել Սառույց II-ից կամ ջրային սառույցի այլ բազմաբյուրեղ վերափոխակներից[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/Ganymede-moon.jpg/640px-Ganymede-moon.jpg)
Սառցե արբանյակները տաքանում են մակընթացային ուժերով։ Նրանցից ոմանց վրա կրիո հրաբուխներ են (լավան կազմված է ջրից, ամոնյակից, մեթանից և այլն)։ Ամենահայտնի օրինակը՝ Սատուրնի արբանյակ Էնցելադն է։
Արեգակնային համակարգում 450 կիլոմետրից ավել տրամագիծ ունեցող արբանյակները սառցային են՝ բացի Լուսինն ու Իոն։
Սառցե են նաև, շատ թզուկ մոլորակներ՝ Ցերերան և Հաումեան, որոնք ծացկված են հիմականում ջրային սառույցով, Պլուտոնը՝ ազոտային, Մակեմակեն և Էրիդան՝ մեթանային սառույցով։