Սաուդյան Արաբիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Սաուդյան Արաբիայի տնտեսությունը աշխարհի առաջատար քսան տնտեսություններից է։ Երկրի տնտեսությունը հիմնված է նավթի վրա[16] քանի որ Սաուդյան Արաբիային է պատկանում աշխարհում երկրորդ խոշոր նավթային պաշարները[17], և երկիրը նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում[18]։ Երկիրը համարվում է «էներգետիկ գերտերություն», քանի որ նրան է պատկանում աշխարհում գազի մեծությամբ հինգերերդ պաշարները[19]։ 33,2 տրիլիոն դոլար ընդհանուր արժեքով Սաուդյան Արաբիային է պատկանում աշխարհում երկրորդ ամենաարժեքավոր բնական պաշարները[20]։
Արժույթ | Սաուդական Ռիալ (SAR) |
---|---|
Ֆիսկալ տարի | Օրացույցային տարի |
Վիճակագրություն | |
ՀՆԱ | |
ՀՆԱ տեղ | |
ՀՆԱ-ի աճ |
|
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով |
|
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
Գնաճ (ՍԳԻ) | 2.483% (2018)[1] |
Ջինիի գործակից | 45.9 medium (2013 est.)[3] |
Մարդկային զարգացման ինդեքս | |
Աշխատուժ | 13.8 միլիոն (2017 թվականին)։ 3.1 միլիոն Սաուդացի, 10.7 միլիոն օտարերկրացի |
Աշխատուժ ըստ մասնագիտության | գյուղատնտեսություն։ 6.7%; արդյունաբերություն։ 21.4%; ծառայություններ։ 71.9% (2005 թվական) |
Գործազրկություն | 12.8% (2018 թվական) |
Հիմնական արտադրություններ |
|
Բիզնեսով զբաղվելու դյուրինության ինդեքս | 62th (հեշտ, 2020)[6] |
Արտաքին | |
Արտահանում | $231.3 միլիարդ (2017 թվական)[7] |
Արտահանվող ապրանքներ | նավթ և նավթամթերք 90%[8] |
Արտանհանման հիմնական գործընկերներ |
|
Ներկրում | $136.8 միլիարդ (2017 թվական)[10] |
Ներկրվող ապրանքներ | մեքենանաեր և սարքավորումներ, սննդամթերք, քիմիական նյութեր, մեխանիկական տրանսպորտակյին միջոցներ, տեքստի[11] |
Ներկրման հիմնական գործընկերներ |
|
Համախառն արտաքին պարտք | $212.9 միլիարդ (31 Դեկտեմբեր 2017)[13] |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | 30% of ՀՆԱ (2017 թվական) |
Եկամուտ | 171.6 միլիարդ (2017 թվական) |
Ծախսեր | 227.8 միլիարդ (2017 թվական) |
Վարկային վարկանիշ |
|
Արտաքին պաշարներ | $500.588 միլիարդ (Սեպտեմբեր 2019)[15] (5th) |
2016 թվականին Սաուդյան Արաբիայի կառավարությունը գործարկեց Սաուդյան տեսլական 2030-ը՝ նավթից երկրի կախվածությունը նվազեցնելու և տնտեսական ռեսուրսները դիվերսիֆիկացնելու համար[21]։ 2019 թվականի առաջին եռամսյակում Սաուդյան Արաբիայի բյուջեն առաջին անգամ ավելցուկային էր 2014 թվականից սկսած։ Բյուջեի ավելցուկը, որը կազմում էր $ 10,40 միլիարդ դոլար, առաջացել էր նավթային և ոչ նավթային եկամուտների ավելացման հաշվին[22]։