![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/BandeiraSantoAndre.svg/langhy-640px-BandeiraSantoAndre.svg.png&w=640&q=50)
Սանտու Անդրե
From Wikipedia, the free encyclopedia
Սանտու Անդրե (պորտուգալերեն՝ Santo André), քաղաք և համայնք Բրազիլիայի Մեծ АВС տարածաշրջանում՝ Սան Պաուլու նահանգում։ Ընկած է նահանգի վարչական կենտրոնից՝ Մեծ Սան Պաուլու քաղաքից դեպի հարավ-արևմուտք։ Մաս է կազմում Սան Պաուլուի մետրոպոլիսային շրջանի՝ ըստ 2011 թվականի հունիսի 16-ին ընդունված nº 1.139 օրենսդրական ակտի[3], ուստիև ընդգրկված է Սան Պաուլուի՝ որպես նահանգի վարչական կենտրոնի կառուցապատման համալիր պլանի մեջ[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սանտու Անդրե | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Santo André?, Paranapiacaba? և Capuava? | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 30, 1938[1] թ. | ||||
Մակերես | 174,840 կմ² | ||||
ԲԾՄ | 700±1 մետր | ||||
Բնակչություն | ▲748 919 մարդ (2022)[2] | ||||
Հեռախոսային կոդ | 11 | ||||
Պաշտոնական կայք | santoandre.sp.gov.br | ||||
| |||||
2018 թվականի տվյալներով Սանտու Անդրեի բնակչության թվաքանակը եղել է 716.109[5]: Զբաղեցնում է 175 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության խտությունը կազմում է 4.030 մարդ/կմ2։
Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն՝ Սանտու Անդրեն իր զարգացման մակարդակով Բրազիլիայի բնակավայրերի ցանկում գրավում է տասնհինգերորդ[6], Սան Պաուլու նահանգում՝ ութերորդ տեղը[7]։ Բացի այդ, երեխաների աճի, կրթության ու դաստիարակության համար լավագույն պայմաններ ստեղծած բրազիլական բնակավայրերի ցանկում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը[8]։