From Wikipedia, the free encyclopedia
Սայմոն Մաքսվել Հելբերգ (անգլ.՝ Simon Maxwell Helberg[1], դեկտեմբերի 9, 1980, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգու, դերասան։ Հայտնի է դարձել «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում Հովարդ Վոլովիցի դերով։
Սայմոն Հելբերգ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 9, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կատակերգու, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
IMDb։ | ID 0374865 |
Սայմոն Հելբերգը ծնվել է Լոս Անջելեսում՝ դերասան Սենդի Հելբերգի ընտանիքում։ Դաստիարակվել է հրեականության մթնոլորտում, իր խոսքերով, «պահպանողական-ռեֆորմիստական ուղղությամբ, բայց ժամանակի ընթացքում դարձել է ավելի ռեֆորմիստական»[2][3][4]։
2002 թվականին Հելբերգը նկարահանվել է «MAD TV» հեռուստաալիքի սկետչ-շոուի ութերորդ եթերաշրջանում։ Նրա ներկայությունը «MAD TV»-ում սահմանափակվել է միայն մեկ եթերաշրջանով, որի ավարտին պայմանագիրը չի երկարացվել։
Նույն տարում Հելբերգը հանդես է եկել «Երեկույթների արքան» (անգլ.՝ «National Lampoon's Van Wilder») ֆիլմում՝ որպես լավ սովորողներից մեկը, որի համար Վան Վայլդերը երեկույթ է կազմակերպում։
2004 թվականին խաղացել է «Reno 911!» ֆիլմի երկու դրվագում՝ որպես ուսանող-մրցարշավորդ «Reineesha X» թիմի կազմում և նավի գնորդի որդի «Не без моих усов» հատվածում։ 2004-2006 թվականներին «Ջոուի» ամերիկյան սիթքոմում խաղացել է Սեթի դերը։ 2006-2007 թվականներին փոքրիկ դերով հանդես է եկել «Ստուդիա 60 Սանսեթ-Սթրիփում» (անգլ.՝ Studio 60 on the Sunset Strip) դրամայում։
2007 թվականից սկսած՝ Հելբերգը խաղացել է Հովարդ Վոլովիցի՝ ուրախ ինժեների դերը «Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմում։ Սայմոնի դերը հեռուստասերիալի ամենապայծառ և զավեշտալի կերպարներից մեկն է, նա փոքրիկ ինքնածաղրային ինժեներ է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
Որպես ռեժիսոր առաջնելույթ է կատարել «Մենք չենք տեսնի Փարիզը, ինչպես սեփական ականջները» (ռուս.՝ «Не видать нам Париж, как своих ушей») ֆիլմում, որտեղ միաժամանակ խաղացել է գլխավոր դերը։ Դերասանի սիրելի ռեժիսորներից է Վուդի Ալենը, ինչը կարելի է նկատել նաև նրա ֆիլմում։ Դերասանի մտերիմ շրջապատը նրան համարում է նոր Վուդի Ալեն։
Սայմոն Հելբերգը 2007 թվականի հուլիսի 15-ից ամուսնացած է Ռոբերտ Թաունի զարմուհու՝ դերասանուհի Ջոզելին Թաունի հետ[5][6]։ Ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Էդելին Հելբերգը (ծնված 2012 թվականի մայիսի 8-ին), և որդին՝ Ուայլդեր Թաուն Հելբերգը (ծնված 2014 թվականի ապրիլի 23-ին[7][8][9]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001-2002 | ս | «Սաբրինա - փոքրիկ վհուկ» | «Sabrina, the Teenage Witch» | ժամանակի միջով ճանապարհորդության խանութի վաճառող |
2002 | ֆ | «Երեկույթների արքան» | «National Lampoon's Van Wilder» | Վերնոն |
2003 | ֆ | «Ավելի քիչ, քան կատարյալ» | «Less Than Perfect» | Արթուր |
2003 | ֆ | «Հին կոփվածք» | «Old School» | Ջերրի |
2004 | ֆ | «Մոխրոտի պատմությունը» | «A Cinderella Story» | Թերրի Անդերսոն |
2004-2006 | ս | «Ջոուի» | «Joey» | Սեթ |
2006-2007 | ս | «Ստուդիա 60 Սանսեթ-Սթրիփում» | «Studio 60 On Sunset Strip» | Ալեքս Դոուեր |
2007-2019 | ս | «Մեծ պայթյունի տեսությունը» | «The Big Bang Theory» | Հովարդ Վոլովից |
2008 | ֆ | «Պարոն Սարսափի երաժշտական բլոգը» | «Dr. Horrible’s Sing-Along Blog» | Թաց |
2009 | ֆ | «Լրջախոհ մարդ» | «A Serious Man» | Կրտսեր հրեական քահանա Սքոթ Հինզլեր |
2014 | ֆ | «Մենք չենք տեսնի Փարիզը, ինչպես սեփական ականջները» | «We'll Never Have Paris» | |
2010 | ս | «Գիլդիա» | «The Guild» | Խաղային մասնագետ |
2016 | ֆ | «Ֆլորեն Ֆոսթեր Ջենքինս» | «Florens Foster Jenkins» | Կոսմե Մաքմուն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.