Սամվել (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Սամվել» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվել» սկսել է գրել 1884 թ., ավարտել 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվելը» համարվում է հայ գրականության լավագույն կոթողներից մեկը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սամվել | |
---|---|
Հեղինակ | Րաֆֆի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Սամվել Մամիկոնյան, Մուշեղ Դ Մամիկոնյան, Վահան Մամիկոնյան, Մերուժան Արծրունի, Փառանձեմ Սյունի, Շապուհ III, Սահակ Ա Պարթև և Մեսրոպ Մաշտոց |
Ստեղծման տարեթիվ | 1880 |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման տարեթիվ | 1886 |
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում` Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»,- գրել է Րաֆֆին։
Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհին` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։
Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և «Փակագծերի մեջ» հավելվածից։