հայ մատենագիր From Wikipedia, the free encyclopedia
Սամվել վարդապետ Սկևռացի (գրաբ.՝ Սամուէլ վարդապետ Սկևռացի, 12-րդ դար - 13-րդ դար), հայ մատենագիր, Ներսես Լամբրոնացու աշակերտը[1]։
Սամվել Սկևռացի Սամուէլ վարդապետ Սկևռացի | |
---|---|
Ծնվել է | 12-րդ դար |
Վախճանվել է | 13-րդ դար |
Մասնագիտություն | մատենագիր |
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Սամվել Սկևռացին եղել է Ներսես Լամբրոնացու աշակերտը, ապա դարձել Սկևռա վանքի միաբան, որի համար էլ կոչվել է Սկևռացի[2]։ Իր ուսուցչի հրամանով շարունակել է արտագրել, և ապա 1190 թվականին ավարտին է հասցրել նրա «Սաղմոսաց Մեկնութիւն» աշխատությունը[3], որն արդեն սկսել էր թարգմանել Սկևռայի վանական Գևորգ վարդապետը[4][5]։ Սկևռայի վանքի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսի հրամանով ընդօրինակել է նաև «Պատմութիւն Ն․Լամբրոնացւոյ», «Պատմութիւն Ռուբենեան ազգատոհմին» և այլ աշխատություններ[4], որոնք 1190 թվականին Լևոն Բ-ն որպես նվեր ուղարկել է Հաղպատի վանք[6]։ Բացի սրանցից, իր ուսուցչի համար օրինակել է մի ժողովածու՝ 1199-1202 թվականներին[7]։ Գրել է «Պատմութիւն վարուց Ն․ Լամբրոնացւոյ և Լամբրունեանց» երկը[2][8]։ Ներսես Լամբրոնացու մահից հետո (1198) շարունակել է իր ուսումը Գրիգոր վարդապետի և Բասիլ քահանայի մոտ։ Նրա դասընկերներն էին՝ Հովհաննեսը և Բարդուղիմեոսը։ Ուսման ժամանակ արտագրել է Ներսես Լամբրոնացու «Պատճառ խնդրոյ միաբանութեան» և «Պատարագամեկնիչ» երկերը։ Վերջինս նվիրում է Լամբրոնացու քրոջը՝ Մարիամին[1][5][9][10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.