![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Sammo_Hung_20240414.jpg/640px-Sammo_Hung_20240414.jpg&w=640&q=50)
Սամո Հունգ
From Wikipedia, the free encyclopedia
Հուն Ցինբաո (Կանտոներեն՝ 洪金寶, հունվարի 7, 1952(1952-01-07)[2][3], Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Խորտկանոց անիվների վրա», «Չինական քաղաքային ոստիկանը», «Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը», «Իփ Մեն 2» ֆիլմերից։
![]() չինարեն՝ 洪金寶 | |
---|---|
![]() | |
Հասակը | 170 սմ[1] |
Ծնվել է | հունվարի 7, 1952(1952-01-07)[2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կասկադյոր, stunt coordinator և ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1961 –այժմ[1] |
Ժանրեր | Մարտական, Կատակերգություն, Դրամա[1] |
Ընտրանի | "Խորտկանոց անիվների վրա", "Չինական քաղաքային ոստիկանը", "Երեք թագավորություն. Վիշապի վերադարձը" |
Ամուսին(ներ) | Joyce Godenzi? |
Երեխա(ներ) | Timmy Hung?, Jimmy Hung?, Hung Tin Chiu? և Stephanie Hung? |
Պարգևներ և մրցանակներ | |
Նկարահանվել է Բրյուս Լիի հետ, բեմադրել է Ջեքի Չանի, Ջոն Վուի և այլոց ֆիլմերի մարտերի խորեոգրաֆիան։ Սամո Հունգը 1980-ականներին նշանակալի դեր է խաղացել քունգ-ֆու-մարտաֆիլմի ժանրի ձևավորման և ժամանակակից տեսքն ստանալու գործում։ Ներկայումս Սամո Հունգը հոնկոնգյան կինեմատոգրաֆիայի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է, նա իրականացրել է ավելի քան 170 տարբեր նախագծեր։
Չնայած իր կազմվածքին (նա ունի 168 սմ հասակ ու գրեթե 100 կգ քաշ), նա հիանալի մարզիկ է և մեկն է Հոնկոնգի «Պեկինյան օպերա» ժանրի մասնավոր դպրոցի շրջանավարտների ամենանշանավոր յոթնյակի (անգլ.՝ Seven Little Fortunes) անդամներից (նրանց թվում են նաև Ջեքի Չանը, Յուեն Բյաոն, Կորի Յոնեմն ու այլք)։