Սամուրայ
From Wikipedia, the free encyclopedia
Սամուրայ` (ճապ.՝ 侍, բու ́շի ճապ.՝ 武士), ճապոնական ավատատիրության ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է։ Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նկատի ունի ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է։ Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բուն «սամուրայ» բառն առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»։ Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ՝ դայմյոյի ռազմական ծառան էր. թիկնապահը, զինվորը, պաշտոնյան։ Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապան լինելը։ Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները։
Ամենացածր կաստաների սամուրայները ստանում էին 20-30 կոկու(1 կոկու=250 կիլոգրամ բրինձ), որը հավասար է 1 օբամի` ամենահայտնի մետաղադրամը այդ ժամանակներում։ Նրանք ենթարկվում էին դայմյոններին։ Սամուրայների դասը փակ սոցիալական խումբն է։