Սամուդրագուպտա
Հնդկաստանի Գուպտաների տոհմի կայսեր՝ Չանդրագուպտա առաջինի որդի, Չանդրագուպտա երկրորդի հայր, գահակալել է 330-338 թվականներին։ / From Wikipedia, the free encyclopedia
Սամուդրագուպտա (Գուպտա՝ Sa-mu-dra-gu-pta, 335, Indraprastha, Գուպտա կայսրություն - 380, Պատալիպուտրա, Հնդկաստան), Հնդկաստանի Գուպտաների տոհմի կայսեր՝ Չանդրագուպտա առաջինի որդին և Չանդրագուպտա երկրորդի հայրը[3]։ Ղեկավարել է մոտ կես դար՝ 330-380 թվականներին։ Նա Հնդկաստանի պատմության մեջ հայտնի է, որպես իդեալական տիրակալ։ Ավանդույթի համաձայն նա օժտված է եղել հերոսական հատկանիշներով («մարմնի վրա հարյուրավոր մարտական սպիեր են եղել»)՝ «Սամուդրագուպտան անցկացրեց հարյուր մարտ, ձեռք բերեց հարյուր վերքեր, որոնք փառքի հետքեր էին հիշեցնում և ստացավ Պրակամա (քաջ) կոչումը»։ Նրա ոսկյա դրամներն ու գրությունները վկայում են, որ նա մեծ սեր է ունեցել բանաստեղծության և երաժշտության հանդեպ։
Սամուդրագուպտա | |
---|---|
Ծնվել է | 335 |
Ծննդավայր | Indraprastha, Գուպտա կայսրություն |
Մահացել է | 380 |
Մահվան վայր | Պատալիպուտրա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Գուպտա կայսրություն |
Ծնողներ | հայր՝ Chandragupta I?, մայր՝ Kumaradevi? |
Զբաղեցրած պաշտոններ | Gupta emperor? |
Երեխաներ | Ramagupta? և Չանդրագուպտա II |
Samudragupta Վիքիպահեստում |
Սամուդրագուպտայի տերությունը ձգվել է Բենգալից մինչև Սանգամ։ Սկզբում գահը ժառանգելու իրավունքը վիճարկել են բազմաթիվ ազգականներ։ Թագավորության առաջին տարիները եղել է նրանց դեմ պայքարի շրջան։ Որից հետո հայացքն ուղելով հարավ՝ իրականացրել է լայնածավալ նվաճումներ։ Հարավի Ռաջաները ստիպված են եղել նրան հարկ վճարել, իսկ նրանցից ամենահզորը՝ Պալավայի Կանչիպուտամ դինաստիայի տիրակալ Վիշնուգոպան գահը կորցնելու եզրին է հայտնվել։ Հողերի բռնակցումը շարունակվել է նաև հյուսիսում։ Իր թագավորության ավարտին ամբողջապես իշխել է Գանգեսի հովտում։ Նրա կայսրությունը տարածվել է արևմուտքում՝ Ռավի գետից մինչև արևելք ընկած Բրահմապուտրա գետը և հյուսիսում գտնվող Հիմալայան նախալեռներից մինչև հարավ արևմուտք՝ կենտրոնական Հնդկաստան։ Արևելյան Բենգալիան, արևելյան Փենջաբ, Ռաջաստանի և Նեպալի ցեղերը դարձել են հարկատու։ Այդ մասին վկայում է Իլահաբադում Աշոկայի սյունի արձանագրությունը[4]։ Սամուդրագուպտայի մետաղադրամների գրություններից երևում է, որ աստվածներից երկրպագել է Վիշնուին։ Կա վարկած, որ Սամուդրագուպտայի օրոք է վերջնականապես ձևավորվել կաստաների բաժանման դասական համակարգը (տե՛ս բրահմանիզմ)[5]։