From Wikipedia, the free encyclopedia
Սամարա (ուկրաիներեն՝ Самара), գետ Ուկրաինայում. Դնեպրի ձախ վտակը, որի հետ միախառնվելու վայրի մերձակայքում էլ գտնվում է Դնիպրո (Դնեպր, նախկին Դնեպրոպետրովսկ) քաղաքը։
Սամարա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 320 կմ |
Ավազանի մակերես | 22 600 կմ² |
Ջրի ծախս | 17 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Դնեպրի ջրամբար և Դնեպր |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Վոլչյա գետ, Q12136020?, Մեծ Տերնովկա, Մալայա Տերնովկա, Viazivok?, Vilnianka?, Կիլչյոն, Q12114793?, Ջուր (Սամարայի վտակ), Գնիլուշա (Սամարայի վտակ), Ցուլ (Սամարայի վտակ), Q12169134?, Hnizdka? և Kocherga? |
Երկրամաս | Դնեպրոպետրովսկի մարզ և Խարկովի մարզ |
Ջրահավաք | Դնեպրի ավազան |
Լեզվաբանական, աշխարհագրական և պատմական տեսակետներից առավել հիմնավորված է թվում, որ Սամարա հնագույն ջրանունն առաջացել է վաղնջական ժամանակների անասնապահների հնդ-իրանական կամ հնդ-արիական խոսվածքներում և նշանակել է ‘ամառային գետ/ջուր’[1]:
Սամարան սկիզբ է առնում Դոնեցի բլրաշարի արևմտյան լանջերից, Մարևկա գյուղի մերձակայքում։ Այնուհետև հոսում է Մերձդնեպրյան ցածրավայրով՝ գերազանցապես դեպի արևմուտք։ Թափվում է Դնեպրի ջրամբարը (Դնիպրո քաղաքի սահմանագծում)[2]։
Գետն ունի մոտավորապես 320 կիլոմետր երկարություն։ Ջրահավաք ավազանի ընդհանուր մակերեսը 22,600 քառակուսի կիլոմետր է[3]։ Քանի որ Սամարան հիմնականում սնվում է ձնհալի ջրերով, նրա ջրի ծախսի ցուցանիշը խիստ փոփոխական է։ Գետի միջին լայնությունը տատանվում է 40-ից 60 մետրի միջակայքում, առանձին տեղերում հասնում մինչև 300 մետր առավելագույն լայնության[4]։
Սամարայի գլխավոր վտակներն են Վովչան և Բիկը։
Նրա ափերին գտնվող խոշոր բնակավայրերն են Տերնիվկան և Նովոմոսկովսկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.