Սամանտա Ստոսուր
ավստրալացի թենիսիստուհի / From Wikipedia, the free encyclopedia
Սամանտա Ջեյն «Սեմ» Ստոսուր (անգլ.՝ Samantha Jane "Sam" Stosur, (s т oʊ г ə / stoe -zer), մարտի 30, 1984(1984-03-30)[2][3], Բրիսբեն, Ավստրալիա[2]), ավստրալիացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ կանանց զուգախաղի վարկանիշում, որը նա պահպանել է 61 շաբաթ, և աշխարհի թիվ 4 ռակետ կանանց մենախաղի վարկանիշում[4]։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Բնակվելու վայր | Գոլդ Քոստ |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Բրիսբեն, Ավստրալիա |
Հասակ | 175[1] սմ |
Քաշ | 68 կգ |
Կարիերայի սկիզբ | 1999 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Դավիդ Թեյլոր (2008–2013, 2015–2016) Մայլս Մակլահան (2013–2014) Սիմոն Ռեա (2014–2015) |
Պարգևավճար, USD | 16,359,566 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 607–457[2] |
Ամենաբարձր վարկանիշ | 4 (2011 թվականի փետրվարի 21) |
Ներկայիս վարկանիշ | 20 (2016 թվականի հոկտեմբերի 24) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4 շրջան (2006, 2010) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (2010) |
Ուիմբլդոն | 3 շրջան (2009, 2013, 2015) |
ԱՄՆ | Հաղթանակ (2011) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 450–258[2] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2006 թվականի փետրվարի 6) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (2006) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2006) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2008-2009, 2011) |
ԱՄՆ | Հաղթանակ (2005) |
Թարմացվել է՝ 2016 թվականի հոկտեմբերի 24 |
Ստոսուրը կարիերայի ընթացքում հաղթանակ է տարել WTA մենախաղի 8 մրցաշարերում, այդ թվում 2011 թվականի Մեծ Սաղավարտի ԱՄՆ բաց առաջնությունում, եզրափակիչում հաղթելով Սերենա Ուիլյամսին և 1980 թվականին Իվոն Գուլագոնգ-Քոուլիից հետո դառնալով առաջին ավստրալիացի թենիսիստուհին, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում[5]։ Նա մասնակցել է նաև 2010 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի եզրափակիչին՝ մրցաշարի ընթացքում հաղթելով քառակի չեմպիոն Ժյուստին Էնենին, աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին և չորրորդ ռակետ Ելենա Յանկովիչին։ Կիսաեզրափակիչ փուլ է հասել 2009, 2012 և 2016 թվականների Ֆրանսիայի բաց առաջնությունների մենախաղի մրցաշարերում։
Ստոսուրը հաղթել է նաև Մեծ Սաղավարտի ևս հինգ մրցաշարերում՝ երկուսը կանանց զուգախաղում և երեքը խառը զուգախաղում։ Կանանց զուգախաղում նա հաղթել է 2005 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 2006 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ երկուսն էլ Լիզա Ռեյմոնդի հետ զույգով։ Խառը զուգախաղում նա հաղթել է 2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում (Սքոթ Դրեյպերի հետ) և 2008 և 2014 թվականների Ուիմբլդոնի մրցաշարերում (Բոբ Բրայանի և Նենադ Զիմոնիչի հետ)։ Ընդհանուր առմամբ, Ստոսուրը կարիերայի ընթացքում հաղթանակի է հասել WTA կանանց զուգախաղի 24 մրցաշարերում՝ հիմնականում Լիզա Ռեյմոնդի հետ։