![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Sahara_real_color.jpg/640px-Sahara_real_color.jpg&w=640&q=50)
Սահարա անապատ
From Wikipedia, the free encyclopedia
Սահարան[1] (արաբերեն՝ الصحراء الكبرى, աս-սահրա ալ-կուբրա, «Մեծն անապատը», (صحراء (օգնություն • ինֆո))) տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ անապատն է, Անտարկտիկայից հետո։ Նա գտնվում է հյուսիսային Աֆրիկայում, Կարմիր ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան։ Արևմուտքից արևելք Սահարան տարածվում է մոտ 5500 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 2000 կմ։ Սահարայի տարածքը 8,5 միլիոն կմ² է։ Սահարան համարյա Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Չինաստանի չափ է և Ավստրալիայից ավելի լայն է։
Սահարա անապատ | |
---|---|
![]() | |
Տեսակ | անապատ |
Մայրցամաք | Աֆրիկա |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Վարչատարածք | Ալժիր, Չադ, Եգիպտոս, Մարոկկո, Լիբիա, Մալի, Սուդան, Թունիս և Մավրիտանիա |
Երկարություն | 4800 կմ |
Լայնություն | 1800 կմ |
Ամենաբարձր կետ | Էմի Կուսսի |
Ամենացածր կետ | Կատարա |
Մակերես | 9 200 000 կմ² |
![]() | |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cb/Libya_4985_Tadrart_Acacus_Luca_Galuzzi_2007.jpg/640px-Libya_4985_Tadrart_Acacus_Luca_Galuzzi_2007.jpg)
Սահարան ամբողջապես ընդգրկված է աֆրիկյան պլատֆորմի մեջ։ Նրա կառուցվածքում տիրապետում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք մակերեսից ծածկված են հորիզոնական տեղակայված նստվածքային շերտով։ Տեղ-տեղ հնագույն ծալքավոր հիմքը մերկացվել և դուրս է եկել մակերևույթ՝ առաջացնելով բարձր սարահարթեր ու լեռներ։
Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է ոչ բևեռային գոտում։ Արևմուտքում այն Ատլանտյան օվկիանոսից տարածվում է Հյուսիսային Աֆրիկայով դեպի արևելք՝ Կարմիր ծով՝ ընդգրկելով մոտավորապես 9,100,000 կմ²։ Դրանում կարելի է 70 անգամ տեղավորել Անգլիան կամ ամբողջ ԱՄՆ-ը՝ առանց Տեխաս նահանգի։
Սահարայի մակերեսի 25 տոկոսից ավելին պատված է ավազի սավաններով ու ավազաբլուրներով և դրաաներով։ Առավել մեծ տարածք են զբաղեցնում լեռնային ավազաթմբերը, որոնք կարող են հասնել մինչև 333 մետր բարձրության։ Հակառակ ընդունված պատկերացումների՝ ավազաբլուրները կազմում են անապատի մոտ քառորդ մասը միայն։ Այն մեծ մասամբ կազմված է քարքարոտ բարձրավանդակներից, չոր դաշտավայրերից և աղուտ ցածրավայրերից։ Առաջին հայացքից թվում է, թե շատ մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության համար պայմանները բավարար չեն՝ հատկապես ջերմաստիճանի տատանումները հաշվի առնելու դեպքում (գիշերային ջերմաստիճանը ըստ Ֆարենհայթի՝ 21°(-6 °C), ցերեկները որոշ տեղերում հասնում է ըստ Ֆարենհայթի՝ 136°(58 °C)։ Այնուամենայնիվ, մոտավորապես երկուսուկես միլիոն մարդ (ինչպես նաև մեծ թվով շնագայլեր, ճագարամկներ, եղջյուրավոր իժեր և այծքաղներ) այն հաճույքով համարում են իրենց տունը։