Սադդամ Հուսեյն
From Wikipedia, the free encyclopedia
Սադդամ Հուսեյն Անդ ալ-Մադջիդ ատ-Տիկրիտի (արաբ․՝ صدام حسين عبد المجيد التكريتي; ապրիլի 28, 1937(1937-04-28)[6][7][8][…], Ալ-Աուջա, Սալադինի նահանգ, Իրաքի թագավորություն - դեկտեմբերի 30, 2006(2006-12-30)[9][6][10][…], Kadhimiya, Բաղդադ), իրաքցի պետական և քաղաքական գործիչ, Իրաքի նախագահը (1979 - 2003 թթ.), Իրաքի վարչապետ (1979 - 1991 և 1994 - 2003), Բաաս կուսակցության գլխավոր քարտուղար։ 1980 թ-ին Սադդամը պատերազմ հայտարարեց Իրանին, որտեղ նա պարտություն կրեց։ 2003 թ-ին օտար միջամտության հետևանքով հեռացվեց իշխանությունից և մի քանի տարի անց Իրաքի գլխավոր դատարանի կողմից դատապարտվեց մահվան։ Մարշալ է դարձել 1979 թվականին։
Սադդամ Հուսեյն արաբ․՝ صدام حسين عبد المجيد التكريتي | |||
Սադդամ Հուսեյնը 2000 թ-ին | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 16, 1979 - ապրիլի 9, 2003 | |||
Նախորդող | Ահմեդ Հասան ալ-Բաքր | ||
Հաջորդող | Ջալալ Տալաբանի | ||
| |||
հուլիսի 16, 1979 - մարտի 23, 1991 | |||
Նախորդող | Ահմեդ Հասան ալ-Բաքր | ||
Հաջորդող | Սաադուն Համմադի | ||
| |||
մայիսի 30, 1994 - ապրիլի 17, 2003 | |||
Նախորդող | Ահմեդ Հուսեյն աս-Սամարրայի | ||
Հաջորդող | Իբրահիմ ալ-Ջաֆարի | ||
Կուսակցություն՝ | Բաաս | ||
Կրթություն՝ | Կահիրեի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Փաստաբան | ||
Ազգություն | Արաբ | ||
Դավանանք | Սուննի իսլամ | ||
Ծննդյան օր | 1937 ապրիլի 28 | ||
Ծննդավայր | Ալ-Աուջա, Սալահ-էդ-Դին, Իրաքի թագավորություն | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 30, 2006(2006-12-30) (տարիքը 69) | ||
Վախճանի վայր | Բաղդադ, Իրաք | ||
Թաղված | Ալ-Աուջա | ||
Քաղաքացիություն | Իրաքի թագավորություն, Iraqi Republic (1958–1968) և Իրաքի Հանրապետություն | ||
Հայր | Հուսեյն ատ-Տիկրիտի | ||
Մայր | Սաբհա Տուլֆախ | ||
Ամուսին | 1) Սադջիդա Տուլֆախ 2) Սամիրա Շախբանդար 3) Նիդալ ալ-Համդանի 4) Իման Խուվեյշ | ||
Զավակներ | 2 որդի, 3 դուստր | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Սադդամը ձևականորեն նախագահ է դարձել 1979 թվականին, թեև նա արդեն դեֆակտո Իրաքի առաջնորդն էր մի քանի տարի։ Բոլոր քաղաքական հակառակորդներին չեզոքանցելուց հետո, ձախակողմյան ուղղվածությանը, կոմունիստներին և ստանալով դիկտատուրա արդյունքով համատեղելով բոլոր բարձրագույն պաշտոնները՝ պատերազմ սկսեց Իրանի հետ, որը շարունակվեց 8 տարի (1980-1988)։ Պատերազմական շրջանում Սադդամ Հուսեյնը կարգադրեց իրականացնել «Անֆալ» գործողությունը ընդդեմ իրաքյան քրդերի, որի արդյունքում իրաքյան զորքերը օգտագործեցին քիմիական զենք, միաժամանակ ճնշում կիրառվեց հակազինվորական ցուցարարների վրա, մեծ մասամբ Շիա իսլամիստ համայնքների վրա։ Պատերազմը խոշոր մարդկային կորուստների պատճառ դարձավ՝ դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ամենամեծ կոնֆլիկտը, հանգեցնելով տնտեսության բոլոր ոլորտների անկմանը և երկու երկրներում բնակչության կենսամակարդակի կտրուկ նվազմանը։ Բացի այդ օտարերկրյա վարկավորումները չվճարելու պատճառով Իրաքը հայտնվեց ծանր տնտեսական ճգնաժամի մեջ։ Պատերազմից երկու տարի անց՝ 1990 թվականին, Սադդամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Իրաքի ներխուժումը Քուվեյթ, որը հայտնի է որպես Իրաք-քուվեյթյան պատերազմ, որի արդյունքում իրաքյան զորքերը սկզբում դուրս եկան Քուվեյթի սահմաններից, իսկ հետո ամբողջությամբ ջախջախվեցին Իրաքում։ Երկիրը կրեց ծանր տնտեսական և մարդկային կորուստներ։ Իրաքի պարտության պատճառով 1991 թվականին տեղի ունեցան շիաների և քրդերի կոշտ բռնաճնշումներ, որի արդյունքում մահացավ ավելի քան 100 000 մարդ[11]։ Իրաքը կորցրեց հսկողությունը մի քանի քրդական շրջանների վրա և օդային տրանսպորտի մեծ մասը։ Բայց հիմնական վնասը հասցվեց տնտեսական պատժամիջոցների միջոցով, գրեթե պարալիզացնելով Իրաքի տնտեսությունը, որը 90-ականներին հիմնված էր էներգակիրների վաճառքի վրա։ Այս պարտությունից հետո Իրաքը կորցրեց ազդեցությունը և տնտեսությունը և այդպես էլ չկարողացավ վերականգնել։
2003 թվականի ապրիլին միջազգային կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ ներխուժեցին Իրաք և տապալեցին Սադդամի ռեժիմը։ Իրաքի առաջնորդին մեղադրեցին միջազգային ահաբեկչությանը աջակցելու և Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու ու օգտագործելու մեջ, ինչը չուներ ոչ մի իրական հիմնավորում[12]։ Սադդամը ձերբակալվել է 2006 թվականի դեկտեմբերի 30-ին ամերիկացի զինվորականների կողմից և Իրաքի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել մահապատժի։
Սադդամը («Սադդամ» նշանակում է «հակադիր») չուներ եվրոպական թարգմանությամբ ազգանուն։