Սագարմատհա ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
Սագարմատհա ազգային պարկ (նեպալ.՝ सगरमाथा), գտնվում է Հիմալայներում[3]՝ Նեպալի տարածքում։ Տեղակայված է երկրի մայրաքաղաք Կատմանդուից հյուսիս-արևելք՝ Սոլուկհումբու շրջանի 1-ին պրովինցիայում։ Արևելքում այն հարում է Մակալու Բարուն ազգային պարկին, իսկ հարավում տարածվում է մինչև Դուդհ Քոսի գետը[4]։
Արագ փաստեր Սագարմատհա ազգային պարկ, Տեսակ ...
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Նեպալ |
Վարչատարածք | Սոլուկհումբու |
Աշխարհագրական տեղադրաում | Կխամբու |
Հիմնվել է | 1976 |
Մակերես | 1148 կմ²[1] և 124 400 հեկտար[2] |
Անվանված է | Էվերեստ |
Փակել
Զբաղեցնում է 1148 կմ² տարածք Հիմալայների էկոլոգիական գոտուց։ Ազգային պարկի կարգավիճակը ստացել է 1976 թվականի հուլիսին։ Պաշտպանվող տարածքը հայտարարվել է որպես Կարևոր օրնիտոլոգիական տարածք BirdLife International կազմակերպության կողմից[5]։