From Wikipedia, the free encyclopedia
Սաարեմաա (էստ․՝ Saaremaa, դան․՝ Øsel, գերմ.՝ Ösel, շվեդ.՝ Ösel, լատիշ․՝ Sāmsala, լեհ.՝ Sarema), կղզի Բալթիկ ծովում, Արևմտաէստոնական կղզեխմբի կազմում։ Էստոնիայի և Արևմտաէստոնական կղզեխմբի ամենամեծ կղզին է։ Մակերեսը կազմում է 2673 կմ²[3]։ Կղզու Սիռվեսյաեռ (էստ․՝ Sõrvesäär) թերակղզին հանդիսանում է Ռիգայի ծոցի հյուսիսային սահմանակետը։ Բալթիկ ծովի մեծությամբ չորրորդ կղզին է Զելանդիա, Ֆյուն և Գոթլանդ կղզիներից հետո։ Վարչական առումով այն մտնում է Էստոնական Սաարեմաա նահանգի կազմի մեջ։
Սաարեմաա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Էստոնիա[1] |
Վարչատարածքային միավոր | Սաարեմա |
Մասն է | Արևմտաէստոնական կղզեխումբ |
Մակերես | 2672 կմ² |
Բնակչություն | 29 753 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[2] |
Հյուսիսից հարավ կղզին ձգվում է մոտ 88 կիլոմետր, իսկ արևմուտքից արևելք՝ 90 կիլոմետր։ Սաարեմաան միանում է հարևան Մուհու կղզու հետ ամբարտակով, որը հատում է Վեիկե Վեյն նեղուցը։ Ամբարտակի վրայով անց է կացված ճանապարհ։ Իսկ Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև գործում է լաստանավային փոխադրում։
Կղզու կենտրոնական քաղաքն է Կուռեսաառեն, որը գտնվում է համանուն ծոցի ափին, կղզու հարավում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.