Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մուհու (էստ․՝ Muhu, նաև Muhumaa), կղզի Բալթիկ ծովում։ Էստոնիայի՝ մեծությամբ երրորդ կղզին է Սաարեմաայից ու Հիյումաայից հետո։ Կղզու ընդհանուր մակերեսը 204 քառ. կմ է[3]։
Մուհու | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածքային միավոր | Մուհու |
Մասն է | Արևմտաէստոնական կղզեխումբ |
Մակերես | 204,86 կմ²[1] |
Բնակչություն | 1476 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[2] |
Մուհու կղզին հարևան ավելի փոքր չորս կղզիների՝ Կեսելեյդի, Վիրելեյդի, Վոյլեյդի ու Սուրլեյդի հետ կազմում է Մուհու ծխական համայնքը՝ գյուղական ինքնավարությունը, որ մտնում է Սաարե կոմսության (էստ․՝ Saare maakond) կազմի մեջ։ Կղզին մայրցամաքից բաժանված է Սուուր նեղուցով (Moonsund), որը ձմռանը սառչում է։ Սառույցի վրա ընկած ճանապարհով էլ Մուհու կղզու բնակիչները ձմռանը հաղորդակցվում են մայրցամաքի հետ։
Կղզու բնակչությունը 1822 մարդ (2004)։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ ու ձկան վերամշակմամբ, երկրագործությամբ ու տավարաբուծությամբ։
Մուհու կղզու՝ ծովի մակերևույթից բարձրանալու գործընթացն սկսվել է 8000 տարի առաջ և շարունակվում է մինչև օրս[4]։ Առաջին բնակիչները կղզի են տեղափոխվել մ.թ. 2500 տարի առաջ։
1227 թ. Սուսերակիրների Լիվոնյան եղբայրության անդամները ներխուժել են Մուհու, ռազմական գործողությունները շարունակվել են 7 օր[4]։ Մուհուի գրավումը Լիվոնյան խաչակրաց արշավանքի վերջին կռիվն է, որից հետո Էստոնիան մի քանի դար մնաց օտարների լծի տակ[4]։
1629-1721 թվականներին կղզին մտել է Շվեդական Լիվոնիայի կազմի մեջ։ 1721 թվականին՝ Հյուսիսային պատերազմի ավարտին, Մուհու կղզին Լիվոնիայի մյուս տարածքների հետ միասին անցել է Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի կեսերին Մուհուի բնակչության 70 տոկոսը դարձավ ուղղափառ, ինչը կղզու առանձնահատկություններից է։
Ռուսաստանի ժամանակավոր կառավարութան՝ 1917 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն ձևավորվել է Էսլյանդական ինքնավար նահանգը, որի կազմի մեջ էր մտնում նաև Մուհու կղզին։ 1918 թվականի փետրվարի 24-ին Էստոնիան հռչակվեց անկախ հանրապետություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.