Ռևյու
From Wikipedia, the free encyclopedia
Ռևյու (ֆր.՝ revue - բառացի՝ տեսություն), թատերական ներկայացում, որն իր մեջ միավորում է օպերայի, բալետի, կաբարե և վարիետե թատրոնների գծեր։
Ռևյուի ազդեցությամբ առաջացել է օպերետի հատուկ տարատեսակը՝ ռևյու օպերետը։ Ռևյուն ձևավորվել է 1830-ական թվականներին, Փարիզում։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, բացի Ֆրանսիայից, Ռևյուները մեծ տարածում են գտել նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում։
ԱՄՆ-ում եվրոպական նմուշների ազդեցությամբ ծագել է ժանրի ամերիկյան տարատեսակը «շոու» (show, բառացի՝ ներկայացում) անվամբ։ Ռևյուն սովորաբար բեմադրվում է մյուզիկհոլում։