![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Stema_Patriarhiei_Rom%25C3%25A2ne.jpg/640px-Stema_Patriarhiei_Rom%25C3%25A2ne.jpg&w=640&q=50)
Ռումինական ուղղափառ եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Ռումինական ուղղափառ եկեղեցի (ռումիներեն՝ Biserica Ortodoxă Română), բյուզանդական ավանդույթին պատկանող ինքնուրույն արևելյան ուղղափառ եկեղեցի, որի հոգևոր իրավասության տակ է գտնվում Ռումինիայի տարածքը, ինչպես նաև ռումինական սփյուռքը։ Ռումինական ուղղափառ եկեղեցին փորձում է իր իրավասությունները նաև տարածել Մոլդովիայի և Ուկրաինայի Չեռնովցիի մարզի և Օդեսայի մարզի վրա, սակայն որը չի ընդունվում Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։ 1925 թվականից եկեղեցու առաջնորդը կրում է պատրիարքի տիտղոսը։ Ռումինական ուղղափառ եկեղեցու հետևորդ են հանդիսանում Ռումինիայի բնակչության մեծամասնությունը (16.307.004 կամ 86.5 տոկոս ըստ մարդահամարի տվյալների)[1], ինչպես նաև 720 .000 մոլդովացիներ, որոնք Մոլդովայում որպես կանոնական եկեղեցի են ճանաչում Ռումինական ուղղափառ եկեղեցուն[2]։ Ռումինական ուղղափառ եկեղեցին բյուզանդական ավանդույթի եկեղեցիների մեջ զբաղեցնում է 7-րդ տեղը։
Ռումինական Ուղղափառ Եկեղեցի ռումիներեն՝ Biserica Ortodoxă Română | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ուղղափառ պատրիարքություն և ազգային եկեղեցի |
Այժմյան առաջնորդ | Դանիել |
Առաջնորդի նստավայր | Բուխարեստ |
Իրավասության տարածք | |
Մայր եկեղեցի | Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն |
Ժամերգության լեզու | ռումիներեն |
Տոմար | Նորհուլիանյան |
Հետևորդներ | 18 806 428 |
Մասնակից է | Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ |
Կայք | կայքէջը |
![]() |