From Wikipedia, the free encyclopedia
Ռուդոլֆ Համետի Նուրիև (նաև՝ Նուրեև[6]), (թաթ.՝ Рудольф Хәмит улы Нуриев, ռուս.՝ Рудольф Хаметович Нуреев), (մարտի 17, 1938[1][2][3][…], Ռազդոլնոե, Նադեժդինսկի շրջան, Q4378694?, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1993[1][2][3][…], Լևալլուա Պերե[4]), խորհրդային, ռուսական և անգլիական բալետի արտիստ և բալետմաստեր, Մարիինյան թատրոնի մենակատար։ 1961 թվականին Փարիզում հյուրախաղերի ժամանակ խնդրեց քաղաքական ապաստարան և դարձավ առավել հայտնի չվերադարձածներից մեկը ԽՍՀՄ։
Ռուդոլֆ Նուրիև ռուս.՝ Рудо́льф Хаме́тович Нуре́ев | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1938[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռազդոլնոե, Նադեժդինսկի շրջան, Q4378694?, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 6, 1993[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Լևալլուա Պերե[4] |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա[5] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ավստրիա |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, դերասան, բալետմայստեր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | nureyev.org |
Rudolf Nureyev Վիքիպահեստում |
Հանդիսանում է 20-րդ դարի ամենահայտնի պարողներից մեկը։ Նրա դուետը բալետի անգլիացի պարուհի Մարգո Ֆոնտեյնի հետ համարվում է լենգենդային։ 1983-1986 թվականներին Նուրիևը ղեկավարել է Փարիզի ազգային օպերայի բալետի խումբը, իսկ կյանքի վերջին տարիներին փորձել է նաև որպես դիրիժոր։ Կյանքի ընթացքում հավաքել է գեղանկարներ և մշակութային այլ գործեր։
Նրա ազգանվան գրելաձևը միշտ վիճաբանվել է։ Մոսկվայում և Պետերբուրգում գրել են Նուրեև (ռուս.՝ Нуреев), իսկ Կազանում և Ուֆայում՝ Նուրիև (ռուս.՝ Нуриев), թաթարական Նուրիյ (ռուս.՝ (Нурий) անվան հիման վրա։ Նուրիև անվան համար հիմք է ծառայում հենց իր այն խոսքը, որ ամբողջ աշխարհում իրեն ճանաչում են որպես «Նուրիև»[7]:.
Ռուդոլֆ Նուրիևը ծնվել է 1938 թվականի մարտի 17-ին Վլադիվոստոկ մեկնող գնացքում, Իրկուտսկի և Սլյուդյանկա (Слюдянка) քաղաների միջև։ ԽՍՀՄ ՊԱԿ-ի փաստաղթերի համաձայն ազգությամբ թաթար է[8]։. Նրա հայրը, Համիտ Նուրիևը (1903—1985), ծնունդով Ասանովո գյուղից էր (այժմ՝ Ուֆայի շրջանում), ազգությամբ՝ թաթար։ Մայրը՝ Ֆարիդա Նուրիևան (Ագլիուլլովա) (1907—1987), ծնվել է Թաթարական Տյուգոկբաևո գյուղում (այժմ՝ Ալկեևյան շրջանում, Թաթարստան)[9][10]։. Իր կենսագրականում Նուրիևը ծնողների մասին գրում է.
«Մայրս ծնվել է հիասքանչ հնագույն քաղաք Կազանում։ Մենք մուսուլմաններ ենք։ Հայրս ծնվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայի մոտ գտնվող գյուղում։ Այսպիսով, երկկողմանի հարազատներս ազգությամբ թաթար և բաշկիր են»:
Ծնվելուց անմիջապես հետո նրա հայրը նշանակում է ստանում Մոսկվայում։ 1941 թվականին Ռուդոլֆը մոր հետ հայտնվում է շրջափակման մեջ Բաշկիրական ԻԽՍՀ-ում։ Սկսել է պարել Ուֆայի անսամբլում, իսկ 1955 թվականին ընդունվել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարան (Ա. Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիա), որտեղ սովորել է Ալեքսանդր Իվանովիչ Պուշկինի դասարանում։ Այն ավարտելուց հետո 1958 թվականին Նուրիևը դառնում է Ս. Կիրովի անվան բալետի (ներկայումս՝ Մարիինյան թատրոն) թատրոնի մենակատար։
1961 թվականի հունիսի 16-ին հյուրախաղերով եղել է Փարիզում։ ՊԱԿ-ի որոշմամբ հեռացվել է հետագա հյուրախաղերից, որոնք պետք է կայանային Լոնդոնում, որից հետո նա հրաժարվում է վերադառնալ ԽՍՀՄ։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ում հեռակա կարգով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ հայրենիքին դավաճանելու մեղադրանքով։
Շուտով Նուրիևը սկսում է աշխատել Լոնդոնի Թագավորական բալետում (Քավենտ Գարդեն թագավորական թատրոն) և կարճ ժամանակում դառնում է համաշխարհային հայտնություն։ Նա ստանում է ավստրիական քաղաքացիություն։
15 տարուց ավել Նուրիևը եղել է Լոնդոնի Թագավորական բալետի աստղն ու հանդիսացել է անգլիական հանրահռչակ պարուհի Մարգո Ֆոնտեյնի պարընկերը։ Հյուրխաղերով հանդես է եկել ողջ աշխարհով մեկ, աշխատել է շատ ինտենսիվորեն։ Օրինակ, 1975 թվականին ունեցել է մետ 300 ներկայացում։ Համարվում է, որ Ռուդոլֆն ամբողջովին փոխեց պարողի պասիվ դերը դասական բալետում։
1983-1989 թվականներին Նուրիևը հանդիսացել է Փարիզի Գրանդ օպերայի բալետի խմբի տնօրենը։ Բազմաթիվ անգամներ հանդես է եկել Իվետ Շովիրեի հետ։ Այդ ժամանակաշրջանի մեծագույն հայտանգործություններից մեկը Սիլվի Գիլլեմի “բացահայտումն” էր։ Հանդես է եկել բազմաթիվ դասական և ժամանակակից ներկայացումներում, նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում, բեմադրել է դասական բալետներ։
Կյանքի վերջին տարիներին հանդես է եկել նաև որպես ռեժիսոր։
1992 թվականի գարնանը Թաթարստանի օպերային թատրոն տնօրենի հրավիրմամբ այցելել է Կազան։ Այստեղ Նուրիևը թատրոնի տնօրինության հետ կնքել է աշխատանքային համաձայնագիր՝ Կազանյան բալետի փառատոնին մասնակցելու վերաբերյալ։
1994 թվականին նրա արյան մեջ հայտնաբերվեց ՄԻԱՎ։ Նուրիևը մահացավ ՁԻԱՀ-ից, 1994 թվականի հունվարի 6-ին, Փարիզից ոչ հեռու[11]։
Թաղված է Փարիզի մոտակայքում գտնվող Սենտ Ժենեվև դե Բուա ռուսական գերեզմանատանը (անգլ.՝ Sainte-Geneviève-des-Bois Russian Cemetery)։
Ռուդոլֆ Նուրիևը հոմոսեքսուալ էր[12], սակայն պատանեկության շրջանում ունեցել է նաև հետերոսեքսուալ հարաբերություններ[13][14][15]։ 1961 թվականին նա հանդիպում է դանիացի հանրահայտ պարող Էրիկ Բրունին (1928—1986), որի հետ, որպես զույգ, մտերմիկ հարաբերություններ է ունեցել շուրջ 25 տարի, մինչև Էրիկի մահը։ [13][16][17]
Կազանում, Մուսի Ջալիլյաի անվան Օպերայի և բալետի թաթարական թատրոնում յուրաքանչյուր տարի գարնան վերջում անցկացվում է Ռուդոլֆ Նուրիևի անվան դասական բալետի միջազգային փառատոն, որն անվանվել է այդպես Նուրիևի թույլտվության, երբ այցելել էր Կազան[18]։
Նուրիևի անուն է կրում Բաշկիրիայի պետական պարարվեստի քոլեջը (Ուֆա)[19] և Բալետային մշակույթի միջազգային թառատոնը, որն ամեն տարի անցկացվում է Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնում։ Քաղաքում նաև տեղադրված է Նուրիևի պատվին հուշատախտակ։ .
Իրկուտսկում 2001 թվականին տեղադրվել է Նուրիևի անվամբ հուշատախտակ[20]։.
2018 թվականին նկարահանվել է «Նուրեև։ Սպիտակ ագռավը» բրիտանական ֆիլմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.