From Wikipedia, the free encyclopedia
Ռոջեր Էլիոթ Ֆրայ (անգլ.՝ Roger Eliot Fry, դեկտեմբերի 14, 1866[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 9, 1934[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][10]), անգլիացի նկարիչ, արվեստաբան, քննադատ, վորտիցիզմի նախակարապետներից մեկը, Բլումսբերի խմբի անդամ։ Հաստատելով իր համբավը որպես Հին վարպետների գիտակի՝ նա դարձել է ֆրանսիական գեղանկարչության վերջին զարգացումների ջատագովը, ջատագովը ավանգարդի նոր փուլի, որին տվել է իր իսկ ձևակերպած, հեղինակած պոստիմպրեսիոնիզմ եզրույթ-անվանումը։ Նա առաջին գործիչն էր, ով Բրիտանիայում բարձրացրեց հանրության իրազեկվածությունը ժամանակակից արվեստի վերաբերյալ և ընդգծեց նկարների ֆորմալ հատկանիշների գերակայությունը զուգակցվող գաղափարների նկատմամբ։ Արվեստի պատմաբան Քենեթ Քլարկը նրան բնորոշել է որպես մի արվեստագետի ու արվեստաբանի, ով «ամենամեծ ազդեցությունն է գործել ճաշակի վրա Ջոն Ռասկինի ժամանակներից ի վեր... Քանի որ ճաշակը կարող է փոխել մեկ մարդ, այն փոխել է Ռոջեր Ֆրայը»[11]։ Ֆրայի նորարական ճաշակն ազդել է հիմնականում անգլոֆոն աշխարհի վրա, և նրա հաջողությունը գլխավորապես կայանում էր նրանում, որ կրթված հանրությանն ազդարարեց փարիզյան ավանգարդի վերջին գեղարվեստական զարգացումների բեկումնային տարբերակի մասին[12]։
Ռոջեր Ֆրայ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1934[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քլիֆթոն քոլեջ[5] և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ |
Մասնագիտություն | ֆոնդապահ, արվեստագետ, նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, արվեստի քննադատ, բուսաբան, վիզուալ արտիստ և գրող |
Ոճ | Bloomsbury խումբ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | Կերպարվեստ[6], արվեստի քննադատություն[6], գիտահանրամատչելի գրականություն[6] և արվեստագիտություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Q17496039? և Q17496137? |
Մեկենասներ | Lady Ottoline Morrell? |
Հայր | Edward Fry?[7] |
Մայր | Mariabella Hodgkin?[7] |
Ամուսին | Helen Coombe?[7] |
Համատեղ ապրող | Վանեսա Բելլ[8] և Nina Hamnett?[9] |
Զավակներ | [Agnes] Pamela Fry?[7] և Julian Edward Fry?[7] |
Roger Fry Վիքիպահեստում |
Սովորել է Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում։ Ուսանողական տարիներին ճամփորդել է Իտալիայում, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, ուսումնասիրել հին վարպետների արվեստը։ Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում բնանկարներ է արել։
1906 թվականին դարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի համակարգող (կուրատոր)։ Այդ նույն տարում իր համար բացահայտել է Պոլ Սեզանի արվեստը և սկսել է բուռն կերպով հետաքրքրվել իր ժամանակակից ֆրանսիական գեղարվեստով։ 1910 թվականին լոնդոնյան Գրաֆտոն պատկերասրահում կազմակերպել է Մանեն և պոստիմպրեսիոնիստները ցուցահանդեսը։ Չնայած մամուլի քննադատական դիտողություններին՝ 1912 թվականին կազմակերպել է պոստիմպրեսիոնիստական երկրորդ ցուցահանդեսը, որտեղ ժամանակի անգլիացի նկարիչների գործերի կողքին ներկայացվել են Անրի Մատիսի, ֆովիստների, Պաբլո Պիկասոյի և ժորժ Բրաքի աշխատանքները։ գեղանկարչական, կազմակերպական, գրական գործունեության մեջ նրան աջակցել է մեկենասուհի լեդի Օտտոլայն Մոռելը, ով մի ժամանակ նրա սիրուհին էր եղել։
1913 թվականին Ֆրայը բացել է Omega Workshopsդիզայն-արվեստանոցը, որտեղ այլոց թվում աշխատել են նաև ճանաչված նկարիչներ Դունկան Գրանտը, Ուիլյամ Ռոբերտսը, Վանեսա Բելլը։
Ֆրայն անդամակցել է Բլումսբերի խմբին՝ հասարակական մի ակումբի, որտեղ ընդգրկված էին անգլիական մտավոր վերնախավի ներկայացուցիչներ։
1940 թվականին լույս է տեսել Ռոջեր Ֆրայի գեղարվեստական կենսագրությունը՝ Վիրջինյա Վուլֆի հեղինակությամբ։
Նկարչի աշխատանքները պահվում են բրիտանական Թեյթ պատկերասրահում, Էշմոլի թանգարանում, Մանչեստրի գեղարվեստական պատկերասրահում, Կուրթոյի արվեստի ինստիտուտում...[13]:
Թարգմանություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.