![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5a/Queen_And_Adam_Lambert_-_The_O2_-_Tuesday_12th_December_2017_QueenO2121217-47_%252839066610085%2529_Cropped.jpg/640px-Queen_And_Adam_Lambert_-_The_O2_-_Tuesday_12th_December_2017_QueenO2121217-47_%252839066610085%2529_Cropped.jpg&w=640&q=50)
Ռոջեր Թեյլոր
From Wikipedia, the free encyclopedia
Ռոջեր Թեյլոր (անգլ.՝ Roger Meddows Taylor, հուլիսի 26, 1949(1949-07-26)[1][2][3], Դերսինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի թմբկահար, բազմագործիքավորող, երգահան, երգիչ։ Առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի թմբկահար և The Cross խմբի մենակատար։ Որպես թմբկահար առավել հայտնի է եզակի հնչողութամբ և համարվում է 1970 և 80-ականների ամենաազդեցիկ ռոք թմբկահարներից մեկը։
Ռոջեր Թեյլոր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Roger Meddows Taylor |
Ի ծնե անուն | անգլ.՝ Roger Meddows Taylor |
Ծնվել է | հուլիսի 26, 1949(1949-07-26)[1][2][3] (74 տարեկան) Դերսինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք, փոփ ռոք և dance-rock? |
Մասնագիտություն | թմբկահար, երգիչ, կիթառահար, երգերի հեղինակ, երաժիշտ, ստեղնահար և բասկիթառահար |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, հարվածային համակարգ, վոկալ, դրամ-մեքենա, ստեղնաշարային գործիքներ և բաս կիթառ |
Լեյբլ | EMI Records |
Կրթություն | University of East London?, Truro Cathedral School?, Barts and The London School of Medicine and Dentistry? և Տրուրո դպրոց |
Անդամակցություն | Քուին և Smile |
Պարգևներ | |
Կայք | rogertaylorofficial.com |
![]() |
Ռոջերը իր առաջին երգերը սկսել է գրել, երբ դեռ Smile (Blag) խմբի անդամն էր։ Queen խմբի վաղ ալբոմներում Ռոջերը անձամբ էր կատարում իր գրած երգերը, սակայն հետագայում դրանց կատարումը զիջեց Ֆրեդի Մերկուրիին։ Իր սոլո ալբոմների համար Ռոջեր Թեյլորը անձամբ էր կատարում բաս-կիթառի, ռիթմ-կիթառի, ստեղնաշարային և հարվածային գործիքների հատվածները։
Նախկինում համագործակցել է բազմաթիվ հայտնի փոփ և ռոք երաժիշտների հետ, ինչպիսիք են ՝ Էրիկ Կլեպտոնը, Ռոջեր Ուոթերսը, Ռոջեր Դոլթրին, Ռոբերթ Պլանտը, Ֆիլ Քոլինզը, Genesis խումբը, Ջիմմի Նեյլը, Էլթոն Ջոնը, Գարի Նյումենը, Shakin' Stevens-ը, «Foo Fighters»-ը, Էլ Ստուարտը, Սթիվ Վայը, Յեսիկի Խայասին, Bon Jovi խումբը։
2005 թվականին ընդգրկվել է Planet Rock-ի կողմից կազմված մեծագույն թմբկահարների Թոփ-10-ում։