![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/Roshen.svg/langhy-640px-Roshen.svg.png&w=640&q=50)
Ռոշեն
From Wikipedia, the free encyclopedia
«Ռոշեն» (Roshen), հրուշակեղենի ուկրաինական կորպորացիա, հրուշակեղենի խոշոր արտադրող։
Ռոշեն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մասնավոր ընկերություն |
Հիմնադրված է | 1996 |
Հիմնադիր | Պետրո Պորոշենկո |
Վայր | Կիև, Ուկրաինա, Վիննիցա, Ուկրաինա, Կրեմենչուգ, Պոլտավայի մարզ, Ուկրաինա, Լիպեցկ, Ռուսաստան, Կլայպեդա, Լիտվա, Բուդապեշտ, Հունգարիա և Յագոտին, Կիևի մարզ, Ուկրաինա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Պետրո Պորոշենկո |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 9000 մարդ |
Դուստր ընկերություններ | Karl Marx Confectionery Factory?, Ռոշեն գործարան (Լիպեցկ), Roshen?, Q12114500?, Q61116071? և Bonbonetti Choco? |
Սեփականատեր | Պետրո Պորոշենկո |
Կայք | roshen.com(ուկր.) |
![]() |
Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կիևում։ Բացի ուկրաինականից, կորպորացիայի մեջ մտնում են լիտվական, հունգարական, ղազախական, ռուսական և չինական ստորաբաժանումները։ Արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 30 երկրներում, ներառյալ՝ Ղազախստանում, Բելառուսում, Կովկասում, Միջին Ասիայում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Մոլդովայում, Չինաստանում, Իսրայելում, Լիտվայում, Շվեդիայում, Ճապոնիայում։
«Ռոշեն» անվանումը ձևավորվել է ընկերության հիմնադիր Պետրո Պորոշենկոյի ազգանվան առաջին և վերջին վանկերը հեռացնելով[1]։
Ընկերության հասույթը 2015 թվականին կազմել է 500 միլիոն դոլար[2]։ Candy Industry Top 100 գլոբալ վարկանիշում 2015 թվականին «Ռոշեն» ընկերությանը շնորհվել է 22-րդ տեղը աշխարհում հրուշակեղենի ընկերությունների շրջանում[3]։ Արտադրական հզորությունների չափի և արտադրանքի ֆիզիկական քանակի շնորհիվ, ըստ այլ աղբյուրների՝ ընկերությունը զբաղեցնում է 15-րդ տեղը[4]։