Ռոնալդո Լուիս Նազարիո Դե Լիմա (պորտուգալերեն՝ Ronaldo Luís Nazário de Lima, սեպտեմբերի 22, 1976(1976-09-22)[2][3][4][…], Իտագուաի, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիկներից մեկը[6][7][8][9][10]։ Հանդես է եկել Բրազիլիայի «Սան Քրիստովաո», «Կրուզեյրո», Հոլանդիայի «ՊՍՎ Էյնդհովեն», Իսպանիայի «Բարսելոնա», Մադրիդի «Ռեալ», իտալական «Ինտեր», «Միլան» թիմերում։ Ազգային հավաքականում անցկացրել է 98 խաղ, խփել 62 գոլ։
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1994 և
2002 աշխարհի չեմպիոն, 1998 աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր, Հարավային Ամերիկայի կրկնակի չեմպիոն 1997-99, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիրների 2002, գավաթակիրների 1997, ՈՒԵՖԱ-ի 1998 գավաթակիր, միջմայրցամաքային գավաթի հաղթող 2002-ին։ 1996-97 և 2002 աշխարհի, իսկ 1997 և 2002 Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
Ըստ «World Soccer» ամսագրի Ռոնալդոն լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում տասներեքերորդն է։