Ռոման Հասանի Ամոյան (սեպտեմբերի 3, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ եզդի հայաստանցի նախկին ըմբշամարտիկ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)[2]։ Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում։ 2011 թվականին ընտրվել է Հայաստանի լավագույն մարզիկ[3]։
Ռոման Ամոյան | |
---|---|
Ռոման Ամոյանը Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում մարզվելիս | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | Եզդի |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 3, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Հարություն Խաչատրյան, Համլետ Հովհաննիսյան |
Հասակ՝ | 160 սանտիմետր |
Քաշ՝ | 55 կիլոգրամ[1] |
Կենսագրություն
Ռոման Ամոյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում, եզդիների ընտանիքում։ Հունահռոմեական ըմբշամարտով զբաղվել սկսել է տասը տարեկան հասակում Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ։ 2001 թվականին դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության, 2002 թվականին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։
2003 թվականին Ռոման Ամոյանը նվաճել է արծաթե մեդալ Բելգրադում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ 2005 և 2008 թվականների Եվրոպայի առաջնություններում նա նույնպես արժանացել է արծաթե մեդալների, իսկ 2006 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։
2008 թվականին Ռոման Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ Պեկինում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերում։ Հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Ասետ Իմանբաևին և Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոգիտաձեին՝ Ռոման Ամոյանը կիսաեզրափակչում զիջել է ադրբեջանցի Ռովշան Բայրամովին։ Բրոնզե մեդալի համար կայացած մարտում Ամոյանը վստահ հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Յագնիեր Էռնանդեսի նկատմամբ։ Ամոյանի նվաճած մեդալը դարձել է հայ ըմբշամարտիկների նվաճած առաջին օլիմպիական մեդալը վերջին 16 տարիների ընթացքում[4]։
2009 թվականին Ռոման Ամոյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե, իսկ 2010 թվականին՝ բրոնզե մեդալակիր։ 2011 թվականին Ռոման Ամոյանը Եվրոպայի առաջնությունում ստացել է գլխի ծանր վնասվածք, սակայն արյունոտ վիրակապով շարունակել է մարտը և երկրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն[5]։ Նույն թվականին նա ընտրվել է Հայաստանի տարվա մարզիկ։
Ռոման Ամոյանը չի կարողացել որակավորվել 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար[6]։ 2013 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճել է բրոնզե, իսկ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ արծաթե մեդալներ։
Անձնական կյանք
Ռոման Ամոյանն ամուսնացած է։ Կինը բժիշկ է։ Նրանք ունեն դուստր[7]։
Մրցանակներ
Օլիմպիական խաղեր | |
---|---|
Պեկին 2008 | բրոնզ |
Աշխարհի առաջնություններ | |
Հերնինգ 2009 | արծաթ |
Մոսկվա 2010 | բրոնզ |
Բուդապեշտ 2013 | բրոնզ |
Եվրոպայի առաջնություններ | |
Բելգրադ 2003 | արծաթ |
Վառնա 2005 | արծաթ |
Մոսկվա 2006 | ոսկի |
Տամպերե 2008 | արծաթ |
Դորտմունդ 2011 | ոսկի |
Ռիգա 2016 | արծաթ |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.