Ռոզա Փարքս
From Wikipedia, the free encyclopedia
Ռոզա Լուիզ Մաքքոլի (անգլ.՝ Rosa Louise McCauley Parks, փետրվարի 4, 1913(1913-02-04)[1][2][3][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 24, 2005(2005-10-24)[6][1][2][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[7]), աֆրոամերիկացի հասարակական գործիչ, քաղաքացիական իրավունքների ակտիվիստ, ԱՄՆ-ում սևամորթ քաղաքացիների իրավունքների համար շարժման նախաձեռնող, հայտնի է Մոնտգոմերիի ավտոբուսի բոյկոտում իր առանցքային դերակատարում ունենալու համար։ ԱՄՆ Կոնգրեսը Ռոզային անվանել է «քաղաքացիական իրավունքների առաջին տիկին» և «ազատության շարժման մայր»[12]։
Ռոզա Փարքս անգլ.՝ Rosa Louise McCauley Parks | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1913(1913-02-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 2005(2005-10-24)[6][1][2][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[7] |
Գերեզման | Վուդլոն գերեզմանատուն[8] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրոն | Միացյալ մեթոդիստական եկեղեցի |
Կրթություն | Ալաբամա նահանգի համալսարան |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, իրավապաշտպան, իրավապահ, հասարակական գործիչ և քաղաքական ակտիվիստ |
Ամուսին | Raymond Parks? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha |
Ստորագրություն | |
Rosa Parks Վիքիպահեստում |
1955 թվականի դեկտեմբերի 1-ին (այն ժամանակ, երբ «միայն սպիտակամորթների համար» օրենքը ուժի մեջ մտավ) Մոնտգոմերիում (Ալաբամա նահանգ) Փարքսը հրաժարվել էր կատարել ավտոբուսի վարորդ Ջեյմս Ֆ. Բլեյքի հրամանը՝ ավտոբուսի «գունավոր հատվածում» իր տեղը զիջել մի սպիտակամորթ ուղևորի։ Օրենքն ասում էր, որ սպիտակամորթների բաժինը լցված լինելու դեպքում սևամորթ ուղևորները պարտավոր են իրենց տեղը զիջեն սպիտակամորթ ուղևորներին։ Սակայն նա անտեսում է այդ օրենքն ու ոստիկանության կողմից բերման ենթարկվում։ Փարքսն առաջինը չէր, որ պայքարել էր ավտոբուսների խտրականութան դեմ, բայց Գունավոր մարդկանց զարգացման ազգային ասոցիացիան (ԳՄԶԱԱ) հավատում էր, որ նա լավագույն թեկնածուն էր Ալաբամայում քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու համար։ Դեպքից հետո նա ձերբակալվել է։ Փարքսի՝ համայնքում աչքի ընկնող դիրքը և հակասական գործիչ դառնալու պատրաստակամությունը ոգեշնչում էր տեղի սևամորթ համայնքին բոյկոտել Մոնտգոմերիի ավտոբուսների դեմ։ Այս բոյկոտը պատերազմից հետո քաղաքացիական իրավունքների առաջին ամենամեծ շարժման արշավն էր։ Նրա գործի ընթացքը դադարեցվել էր պետական ատյաններում, սակայն Դաշնային Մոնտգոմերիի ավտոբուսի հայցը հաջողության է հասել միայն 1956 թվականի նոյեմբերին[13][14]։
Փարքսի բացահայտ անհնազանդությունը և Մոնտգոմերիի ավտոբուսի բոյկոտը դարձել էին շարժման կարևոր խորհրդանիշներ։ Նա դարձել է ռասայական անջատողականության դիմադրության միջազգային դեմք։ Նա կազմակերպել և համագործակցել է քաղաքացիական իրավունքների առաջնորդների հետ, այդ թվում՝ ԳՄԶԱԱ-ի տեղական մասնաճյուղի նախագահ Էդգար Նիքսոնի հետ, Մարտին Լյութեր Քինգի հետ, Մոնտգոմերիում նորանշանակ նախարարի հետ, որը քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժման շնորհիվ ձեռք էր բերել ազգային հայտնություն և արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Այդ ժամանակ Փարքսը ԳՄԶԱԱ-ի Մոնտգոմերիի մասնաճյուղի քարտուղարն էր։ Նա մասնակցել էր Հայլենդեր ազգային դպրոցին (անգլ.՝ Highlander Folk School), որը Թենեսի նահանգում աշխատողների իրավունքների և ռասայական հավասարության ակտիվիստների վերապատրաստման կենտրոն է։ Նա գործում էր որպես շարքային քաղաքացի, որը «հոգնել էր հանձնվելուց»։ Թեև այդ տարիներին նա մեծ համբավ էր ձեռք բերել, սակայն իր արարքի համար բազմիցս տառապել է. նրան աշխատանքից հեռացրել են (աշխատում էր որպես դերձակ) և հետագա տարիներին մահվան սպառնալիքներ է ստացել[15]։
Բոյկոտից կարճ ժամանակ անց նա տեղափոխվել էր Դետրոյթ, որտեղ կարճ ժամանակահատվածում նմանատիպ աշխատանք էր գտել։ 1965-1988 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աֆրոամերիկացի անդամ Ջոն Կոնիսի մոտ աշխատել է որպես քարտուղար և ընդունարանի վարիչ։ Նա նաև մասնակցում էր «Սև ուժ» շարժմանը և աջակցում ԱՄՆ-ի քաղբանտարկյալներին։
Թոշակի անցնելուց հետո՝ Փարքսն գրել է իր ինքնակենսագրականը և շարունակել պնդել, որ արդարության համար պայքարը չի ավարտվել և դեռ անելու շատ բան կա[16]։ Կյանքի վերջին տարիներին նա մարազմով էր տառապում։ Փարքսը ազգային ճանաչում է ստացել, արժանացել է ԳՄԶԱԱ-ի Սպինգարնի անվան մեդալին, ստացել Ազատության Նախագահական մեդալ, Կոնգրեսի ոսկե մեդալ, իսկ մահվանից հետո ԱՄՆ-ի Կապիտոլիումի քանդակագործության սրահում տեղադրվել է նրա արձանը։ Կալիֆոռնիայում և Միսուրիում Ռոզա Փարքսի հիշատակի օր նշվում է իր ծննդյան օրը՝ փետրվարի 4-ը, մինչդեռ Օհայոյում և Օրեգոնում այդ օրը նշվում է դեկտեմբերի 1-ին՝ իր ձերբակալվելու օրվա կապակցությամբ։