Ռոզաննա (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռոզաննա (անգլ.՝ Roseanne), ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ Ռոզաննա Բարի գլխավոր դերակատարմամբ, որը եթեր է դուրս եկել ABC հեռուստաալիքով 1988 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 1997 թվականի մայիսի 21-ը[3]։
Սերիալը հեռուստատեսության ամենահաջողված ծրագիրն էր և 1989-1990 թվականներին գտնվել է վարկանշային բարձունքում, ինչպես նաև ընդգրկվել է վեցից ինը եթերաշրջանների ընթացքում հանրաճանաչ շոուների լավագույն քառյակում[4][5][6]։
2002 թվականին «Ռոզաննա» սիթքոմը «Բոլոր ժամանակների հիսուն մեծագույն հեռուստաշոուներ»-ի ցուցակում զբաղեցրել է 35-րդ տեղը[7]։
Սերիալը ցուցադրության ընթացքում ստացել է «Էմմի» հեռուստամրցանակի քսանհինգ գլխավոր անվանակարգ, ներառյալ չորս հաղթանակները։ 1993 թվականին Ռոզաննա Բարը ստացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ, իսկ Լորի Մետքալֆը պատմության մեջ է մտել՝ 1993-1994 թվականներին նվաճելով երեք հաջորդական «Էմմի» մրցանակներ։ 1993 թվականին սերիալը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն հեռուստատեսային սերիալ՝ կատակերգություն կամ մյուզիքլ» կատեգորիայում։ 1992 թվականին շոուն ստացել է «Փիբոդ» հեղինակավոր մրցանակ։
2017 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ ABC-ն պատվիրել է սերիալի տասներորդ եթերաշրջանը (9 էպիզոդներ)՝ 2018 թվականի մարտի 27-ի պրեմիերայով[8], օրգինալ սերիալի մեկնարկից 30 տարի անց։ Սերիալի հիմնական դերասանական կազմը վերադարձել է[9]։ 2018 թվականի մարտի 30-ին՝ «Ռոզաննա»-ի հաջող պրեմիերայից հետո, այն երկարաձգվել է տասներեք էպիզոդից բաղկացած տասնմեկերորդ եթերաշրջանով[10]։ Այնուամենայնիվ, 2018 թվականի մայիսի 29-ին ենթադրվում է, որ Բարի Twitter-ում Վալերի Ջարեթի նկատմամբ ռասիստական և իսլամաֆոբական դիտողությունների պատճառով[11][12] ABC-ն մեկ եթերաշրջանից հետո փակել է վերածնված հեռուստասերիալը՝ այն փոխարինելով «Քոններ» սփին-օֆֆով, նույն դերասանների հետ (բացի Բարիից), որոնք շարունակել են խաղալ օրգինալ նախագծի կերպարները[13][14][15]։