Ռոդամիններ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոդամիններ, սինթետիկ ներկանյութեր, պատկանում են արիլմեթանային ներկանյութերի շարքին։ Քսանտենի երկամինային ածանցյալներն են։ Թողարկվում են ջրում լուծելի աղաթթվական աղերը։ Օգտագործվում են կաշին, թուղթը, օճառը ներկելու, սպիրտային լաքերը գունավորելու, լաքեր պատրաստելու համար, պատճենահանման տեխնիկայում՝ որպես գույն առաջացնող նյութեր և վերլուծական քիմիայում։ Լավ ներկում են նաև բուրդը, մետաքսը, սակայն անկայուն են լույսի ներգործության և լվացման նկատմամբ։
Բնորոշ ներկայացուցիչներ են Ռոդամին 6G և Ռոդամին B: