From Wikipedia, the free encyclopedia
Ռոբի Թոմաս Կրուզ (անգլ.՝ Robbie Thomas Kruse,հոկտեմբերի 5, 1988[1][2][3], Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։
Ռոբի Կրուզ անգլ.՝ Robbie Kruse | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ավստրալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1988[1][2][3] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Բրիսբեն, Ավստրալիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կրուզը կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Բրիսբեն Ռոար» ակումբում։ 2007 թվականի հոկտեմբերի 2-ին՝ իր 19 ամյակի օրը, «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում[4][5]։ Այդ նույն խաղում նա խփել է իր նորամուտային գոլը թիմի կազմում։ Իր ընկերոջ և ակումբի խաղընկեր Մայքլ Զուլոյի հետ Ռոբին հիանալի հարձակողական դուետ է կազմել[6]։ 2008 թվականին նա քիչ էր մնում զրկվեր հավաքականում իր տեղից՝ գիշերային ակումբի սկանդալային դեպքի պատճառով[7][8]։ 2009 թվականին Կրուզը տեղափոխվել է «Մելբուրն Վիկտորի» ակումբ։ Սեպտեմբերի 13-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[9]։ Նոյեմբերի 28-ին «Գոլդ Քոսթ Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում Ռոբին խփել է իր առաջին գոլը «Մելբուրն» ակումբի կազմում[10]։ 2010 թվականի հունվարի 16-ին «Պերտ Գլորի» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Կրուզը հեթ-տրիկ է արել[11]։ Ռոբին օգնել է թիմին մրցաշրջանի արդյունքում գրավել երկրորդ տեղը առաջնությունում։
2011 թվականի ամռանը Կրուզը երեք տարվա պայմանագիր է ստորագրել գերմանական «Ֆորտունա» ակումբի հետ[12]։ Հուլիսի 24-ին «Պադերբորն 07» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Երկրորդ Բունդեսլիգայում[13]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս է եկել Բունդեսլիգա։ 2012 թվականի նոյեմբերի 10-ին «Հոֆենհայմ» ակումբի դեմ մրցախաղում Ռոբին խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[14]։
2013 թվականի ապրիլին Կրուզը տեղափոխվել է «Բայեր Լևերկուզեն»[15]։ Օգոստոսի 28-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[16]։ Սեպտեմբերի 21-ին «Մայնց 05» ակումբի դեմ խաղում Ռոբին արել է «դուբլ»[17]։ Դեկտեմբերին Կրուզը վնասվածք է ստացել։
2015 թվականի ամռանը Ռոբին վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Շտուտգարտ»[18]։ Սեպտեմբերի 12-ին Բեռլինի «Հերտա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարտին Հարնիկին[19]։ Վարձակալությունի ավարտից հետո Կրուզը վերադարձել է «Բայեր» ակումբ։ 2017 թվականի սկզբին Ռոբին տեղափոխվել է Չինաստանի «Լյաոնին Հուվին» ակումբ։ Մարտի 3-ին «Գույչժոու Ջիչեն» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Չինաստանի ֆուտբոլի առաջնությունում[20]։ 2017 թվականի հուլիսին Ռոբին տեղափոխվել է Գերմանիայի «Բոհում» ակումբ[21]։ Օգոստոսի 5-ին «Դույսբուրգ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[22]։ Սեպտեմբերի 10-ին «Դարմշտադտ 98» ակումբի դեմ մրցախաղում Կրուզը խփել է իր առաջին գոլը «Բոհում» ակումբի կազմում[23]։
2011 թվականի հունվարի 5-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Կրուզը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[24]։ Նույն թվականին նա ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում։ Մրցախաղում նա խաղացել է Բահրեյնի[25], Ուզբեկիստանի[26] և Ճապոնիայի[27] հավաքականների դեմ մրցախաղում։ Ուզբեկիստանի հավաքականի դեմ մրցախաղում Ռոբին խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։ Մրցումների արդյունքում Կրուզը նվաճել է արծաթե մեդալ։
2015 թվականի սկզբին Կրուզը հայտնվել էր ազգային թիմի հայտացուցակում։ Մրցախաղում նա խաղացել է Քուվեյթի[28], Օմանի[29], Արաբական Միացյալ Էմիրությունների[30], Չինաստանի[31] և երկու անգամ Հարավային Կորեայի[32][33] հավաքականների դեմ մրցախաղում։ Մրցումների արդյունքում Ռոբին նվաճել է ոսկե մեդալ, ինչպես նաև Օմանի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
2017 թվականին Կրուզը մասնակցել է Ռուսաստանում կայացած ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին։ Մրցախաղում նա խաղացել է Գերմանիայի[34], Կամերունի[35] և Չիլիի[36] թիմերի դեմ մրցախաղում։
2018 թվականին Կրուզը մասնակցել է Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Մրցախաղում նա խաղացել է Ֆրանսիայի[37], Դանիայի[38] և Պերուի[39] թիմերի դեմ մրցախաղում։
2019 թվականին Կրուզն ընդգրկվել է ԱՄԷ-ում կայանալիք Ասիայի գավաթի հավաքականի կազմում։ Մրցախաղում նա խաղացել է Հորդանանի ֆուտբոլի ազգային հավաքականi[40], Պաղեստինի ֆուտբոլի ազգային հավաքականi[41], Սիրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[42], Ուզբեկիստանի[43] և ԱՄԷ-ի[44] հավաքականների դեմ խաղերում։
# | Ամսաթիվ | Տեղը | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցում |
---|---|---|---|---|---|---|
01. | 2011 թվականի հունվարի 25 | Հալիֆա, Դոհա, Կատար | Ուզբեկստան | 6:0 | 6:0 | 2011 թվականի Ասիայի ֆուտբոլի գավթ |
02. | 2011 թվականի օգոստոսի 10 | Քարդիֆ Սիթի, Քարդիֆ, Ուելս | Ուելս | 2:0 | 2:1 | Ընկերական Խաղ |
03. | 2013 թվականի հունիսի 13 | Դոկլանդս, Մելբուռն, Ավստրալիա | Հորդանան | 3:0 | 4:0 | Աշխարհի առաջնություն 2014 որակավորում |
04. | 2015 թվականի հունվարի 13 | Ավստրալիա, Սիդնեյ, Ավստրալիա | Օման | 2:0 | 4:0 | Ֆուտբոլի Ասիայի գավաթ 2015 |
05. | 2017 թվականի հոկտեմբերի 5 | Հանգ Ջեբաթ Ստեդիում, Մալակկա, Մալայզիա | Սիրիա | 0:1 | 1:1 | Աշխարհի առաջնություն 2018 որակավորում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.