Ռոբերտ Ուիլսոն (հոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1][2][3][…], Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ[4][5]), ամերիկացի ավանգարդիստ, թատերական ռեժիսոր և դրամատուրգ։ Բազմակողմանի կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև որպես խորեոգրաֆ, նկարիչ, քանդակագործ, վիդեոարվեստագետ, հնչյունի և լույսի ձևավորող։ 1960-ականների վերջից Ուիլսոնի գործերը ակնհայտորեն ձևավորել են թատրոնի և օպերայի նկարագիրը։ Հաստատվելով Նյու Յորքում` նա իր Byrd Hoffman School of Byrds թատերախմբի հետ ստեղծել է իր առաջին հատկանշական գործերը` «Իսպանիայի թագավորը» (1969 թ.), «Խուլուհամրի հայացք» (1970 թ.), «Իոսիֆ Ստալինի կյանքն ու ժամանակը» (1973 թ.) և «Նամակ Վիկտորյա թագուհուն» (1974 թ.)։ Դառնալով Մանհեթենի կենտրոնի արվեստի ասպարեզի առաջնորդը՝ Ուիլսոնն իր հայացքը ուղղել է դեպի մեծակտավ օպերան և Ֆիլիպ Գլասի հետ ստեղծել «Այնշտայնը լողափին» հոյակապ գործը (1976 թ.)։ Սկսել է ավելի ու ավելի հաճախ աշխատել եվրոպական գլխավոր թատրոնների և օպերաների հետ։ Նրա պարգևների թվում են Վենետիկի 45-րդ բիենալեի «Ոսկե առյուծը»` քանդակի (1993 թ.) և Ազգային դիզայնի մրցանակը` ստեղծագործական վաստակի համար (2001 թ.)։

Արագ փաստեր Ռոբերտ Ուիլսոն Robert Wilson, Ծնվել է ...
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.