իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտո դի Մատտեո (իտալ.՝ Roberto Di Matteo, մայիսի 29, 1970[1], Շաֆֆհաուզեն, Շվեյցարիա, Շվեյցարիա), շվեյցարացի և իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։
Ռոբերտո դի Մատտեո գերմ.՝ Roberto Di Matteo | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոբերտո դի Մատտեո | ||||||||||||||||||||
Ազգությունը | իտալացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա, Շվեյցարիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 29, 1970 (54 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Շաֆֆհաուզեն, Շվեյցարիա | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռոբերտո դի Մատտեոն ծնվել է Շաֆֆհաուզենում։ Ծնողները իտալացիներ էին, ովքեր աշխատանք գտնելու նպատակով Պալետայից տեղափոխվել էին Շվեյցարիա։ Դի Մատտեոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է պաշտպանի դիրքից։ Նրա առաջին ակումբը շվեյցարական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Շաֆֆհաուզեն»-ն էր, որի կազմում Ռոբերտոն խաղացել է 1988-ից 1991 թվականներին։ Ռոբերտոյի ցուցադրած խաղը չի վրիպում «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբի գործակալների աչքից և շուտով նա տեղափոխվում է նոր ակումբ, որտեղ սկսում է խաղալ լիբերոյի դիրքում և փորձում է ուղղել խաղընկերների սխալները։ 1992 թվականի ամռանը Դի Մատտեոյին գնում է «Արաու»-ն, որը նախորդ մրցաշրջանում հազիվ էր կարողացել պահել իր տեղը Շվեյցարիայի բարձրագույն առաջնությունում։ Երկրորդ մրցաշրջանում Ռոբերտոյի «Արաու»-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ արդեն երրորդ մրցաշրջանում թիմը կարողանում է նվաճել չեմպիոնությունը, որը 1914 թվականից հետո առաջինն էր։ 1993 թվականի ամռանը Դի Մատեոն տեղափոխվում է «Լացիո»։ Նա երեք տարվա պայմանագիր է կնքում Իտալական ակումբի հետ և վաստակում տարեկան 240 միլիոն լիր։ «Լացիո»-ի կազմում Դի Մատեոն իր առաջին խաղն անցկացնում է 1993 թվականի օգոստոսի 29-ին։ Իտալական Ա Սերիայի հերթական տուրի «Ֆոդժա»-ի հետ հանդիպման 66-րդ րոպեին Դի Մատտեոն փոխարինում է Գասկոյն Պոլին, սակայն խաղն ավարտվում է 0։0 հաշվով։ Այդ խաղից հետո Դի Մատտեոն ամրապնդում է իր տեղը թիմի հիմնական կազմում։ «Լացիո»-ի գլխավոր մարզիչ Դինո Ձոֆֆը Ռոբերտոյին օգտագործում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Դի Մատեոն հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ 29 խաղում խփելով 4 գնդակ, սակայն «Ջենովա»-ի հետ խաղում ստացած վնասվածքը խամրեցրեց ողջ մրցաշրջանը։ 1994 թվականին Ձոֆֆին փոխարինեց Զեման Զդենեկը, ով Ռոբերտոյին տարավ դաշտի կենտրոնական մաս՝ օգտագործելով նրա պաշտպանությունում ստացած փորձը։ 1994-1995 մրցաշրջանում անցկացրեց 42 հանդիպում՝ 28-ը առաջնությունում, 8-ը Իտալիայի գավաթում և 6 հանդիպում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգաի խաղարկությում։ Այդ մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը։ Նրան անգամ կաշառք էր առաջարկվել, որպեսզի ամբողջ ուժով չխաղա «Միլան»-ի և «Պարմա»-ի հետ հանդիպումներում[2]։ 1995-1996 մրցաշրջանում «Լացիո»-ի հետ պայմանագիրը բարելավվեց, իսկ Ռոբերտոն, Վինթեր Արոնն ու Ֆուզեր Դիեգո դարձան թիմի առաջատարները, սակայն մարզչի հետ հարաբերությունները սրվեցին, բայց Դի Մատտեոյի խաղային որակները գնահատելով Զեմանը նրան հաճախ էր խաղադաշտ մտցնում։ Մրցաշրջանի ավարտին Զեմանը որոշեց վաճառել Դի Մատտեոյին։ Ռոբերտոն 4,9 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Չելսի»։ Այդ գումարը զգալիորեն գերզանցում էր Ռոբերտոյի համար պայքարող «Պարմա»-ի, «Ինտեր»-ի և «Բորուսիա»-ի առաջարկած գումարներին։ «Լացիո»-ի կազմում Դի Մատտեոն անցկացրեց 115 հանդիպում։ «Չելսի»-ի կազմում հենց առաջին խաղում Ռոբերտոն դարձավ միակ գոլի հեղինակը և հաղթանակ պարգևեց իր թիմին։ Առաջին մրցաշրջանում Դի Մատտեոն խփեց 9 գնդակ և դարձավ թիմի գլխավոր ռմբարկուներից մեկը։ «Չելսի»-ի կազմում Դի Մատեոն անցկացրեց 175 հանդիպում և խփեց 26 գնդակ։ 2002 թվականի Դի Մատտեոն տեղ զբաղեցրեց ակումբի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների շարքում։
Մարզչական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան Դի Մատտեոն ստացել է «Չելսի»-ի կազմում վնասվածք ստանալու ժամանակ։ 2008 թվականի հունիսի 2-ին Ռոբերտոն գլխավորում է «Միլթոն Քինս Դոնս» ակումբը։ Ռոբերտոյի օգնականի պաշտոնում է նշանակվում Էդդի Նյուտոնը։ 2009 թվականի հունիսի 30-ին Դի Մատտեոն գլխավորում է Անգլիական Պրեմիեր լիգայից դուրս մնացած «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն»-ը։ Ռոբերտոյի գլխավորությամբ հենց առաջին խաղում ակումբը 0։6 հաշվով պարտվում է «Չելսի»-ին[3]։ 2011 թվականի փետրվարին «Վեսթ Բրոմվիչ»-ի ղեկավարությունը որոշում է Դի Մատտեոյին ուղարկել թոշակի[4]։ 2011 թվականի հունիսի 29-ին Դի Մատտեոն նշանակվում է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Վիլաշ Բոաշի օգնականի պաշտոնում[5]։ 2012 թվականի մարտի 4-ին՝ Վիլաշ Բոաշի հեռանալուց հետո, Դի Մատտեոն ստանձնում է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը։ 2012 թվականի մայիսի 5 -ին Դիմատեոյի գլխավորությամ ակումը հաղթում է Անգլիայի գավաթը, իսկ երու օր անց Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակչում պարտության է մատնում «Բավարիա»-ին։ 2012 թվականի հունիսի 11 Դի Մատեոն իր ձեռքն է վերցնում «Չելսի»-ի գլխավոր մարզչի ղեկը[6], սակայն մրցաշրջանն այնքան էլ հաջող չի ստացվում։ 2012 թվականի Անգլիայի Սուպերգավաթի խաղում «լոնդոնցիներ»-ը պարտվում են «Մանչեսթեր Սիթի»-ին, իսկ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի խաղարկությունում 4։1 հաշվով ջախջախվում են «Ատլետիկո Մադրիդ»-ի ֆուտբոլիստների կողմից։ Մրցաշրջանի վերջում «Չելսի»-ն բավարարվեց երրորդ հորիզոնականով։ 2012 թվականի նոյեմբերի 21-ին Դի Մատտեոն հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Պատճառը ակումբի ձախողված ելույթներն էին[7]։.
Командные
«Չելսի»
Ակումբային
«Չելսի»
Անձնական
Команда | Страна | Начало работы | Окончание работы | Результаты | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Տ % | ||||
Միլթոն Քինս Դոնս | 2008 թվականի հուլիսի 2 | 2009 թվականի հուլիսի 30 | 52 | 27 | 11 | 14 | 51.92 | |
Վեսթ Բրոմվիչ Ալբիոն | 2009 թվականի հուլիսի 30 | 2011 թվականի փետրվարի 6 | 83 | 40 | 19 | 24 | 48.19 | |
Չելսի | 2012 թվականի մարտի 4 | 2012 թվականի նոյեմբերի 21 | 34 | 22 | 7 | 4 | 64.71 | |
Ընդամենը | 169 | 89 | 37 | 43 | 52.66 |
Դի Մատտեոն ներկա պահին կնոջ և երեք դստրերի հետ բնակվում է Լիմինգտոն-Սպայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.