իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտո Գալյարդինի (իտալ.՝ Roberto Gagliardini, ապրիլի 7, 1994[1], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Գալյարդինին Ատալանտայի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Միլան | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2013 | Ատալանտա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2017 | Ատալանտա | 14 | (0) |
2014 | → Չեզենա | 19 | (1) |
2014-2015 | → Սպեցիա | 14 | (1) |
2015-2016 | → Վիչենցա | 16 | (1) |
2017 | → Ինտեր Միլան | 18 | (2) |
2017-ներկա | Ինտեր Միլան | 30 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Իտալիա Մ20 | 5 | (2) |
2015-2017 | Իտալիա Մ21 | 6 | (0) |
2017-ներկա | Իտալիա | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գալյարդինին Ատալանտայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում[3]։ 2014 թվականի հունվարի 17-ին Գալյարդինին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Չեզենային[4]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 25-ին՝ փոխարինման մտնելով Վարեզեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 7-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[6]։ Հունիսի 8-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Մոդենայի դեմ խաղում՝ երկրորդ դեղին քարտը ստանալով հանդիպման 67-րդ րոպեին[7]։ Չեզենայի կազմում Գալյարդինին անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով թիմին տեղափոխվել Սերիա A:
2014 թվականի սեպտեմբերի 1-ին Գալյարդինին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սպեցիա[8][9]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Ֆրոզինոնեի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 24-ին՝ կրկին Ֆրոզինոնեի դեմ խաղում[11]։ Սպեցիայի կազմում Գալյարդինին անցակցրեց 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2015 թվականի հուլիսի 29-ին նա վարձավճարով միացավ Վիչենցային[12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[13]։ Առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Տրապանիի դեմ խաղում[14]։ 2016 թվականի ձմռանը Գալյարդինին վերադարձավ Ատալանտա՝ Վիչենցայի կազմում անցկացրած 19 խաղերից հետո։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց մայիսի 15-ին՝ Ջենոայի դեմ խաղում[15]։ Ատալանտայի առաջին թիմի կազմում Գալյարդինին անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի հունվարի 11-ին Գալյարդինին 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ինտեր Միլան[16][17][18], ապա լրիվ տրանսֆերով միացավ թիմին։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց հունվարի 14-ին՝ Կիևոյի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում[21][22]։ Մարտի 12-ին Գալյարդինին գոլի հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-1 հաշվով[23][24]։
Գալյարդինին ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[25]՝ անցկացնելով 4 հանդիպում[26], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[27]։ Այս խաղում նա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[28]։
Իտալիայի ազգային հավաքական Գալյարդինին առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Լիխտենշտայնի և Գերմանիայի դեմ խաղերի համար[29][30], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[31][32]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Դանիելե Դե Ռոսսիին Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[33]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[34]։
2018 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ[35]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չեզենա (վարձավճար) | 2013–14 | Սերիա B | 21 | 1 | 0 | 0 | — | 21 | 1 | |||
Սպեցիա (վարձավճար) | 2014–15 | 14 | 1 | 0 | 0 | 14 | 1 | |||||
Վիչենցա (վարձավճար) | 2015–16 | 16 | 1 | 3 | 0 | 19 | 1 | |||||
Ատալանտա | 2013–14 | Սերիա A | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | ||||
2015–16 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||||||
2016–17 | 13 | 0 | 1 | 0 | 14 | 0 | ||||||
Ընդհանուր | 14 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | ||
Ինտեր Միլան | 2016–17 | Սերիա A | 18 | 2 | 1 | 0 | — | 19 | 2 | |||
2017–18 | 30 | 0 | 2 | 0 | 32 | 0 | ||||||
Ընդհանուր | 48 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 51 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 113 | 5 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 121 | 5 |
2018 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ[35]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 3 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.