Ռյուեյ-Մալմեզոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռյուեյ-Մալմեզոն (ֆր.՝ Rueil-Malmaison), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ- դե-Ֆրանս երկրամասի Օ դը-Սեն դեպարտամենտում։ Փարիզի արևտյան արվարձաններից մեկն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 14 կիլոմետր դեպի արևմուտք։ Սկզբնական անվանումն էր Ռյուեյ:։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռյուեյ-Մալմեզոն | |||
ֆր.՝ Rueil-Malmaison[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Օ դը Սեն, arrondissement of Nanterre? և Մեծ Փարիզ | ||
Մակերես | 14,7 կմ² | ||
ԲԾՄ | 24 մետր, 164 մետր | ||
Բնակչություն | ▼78 186 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92500[3] | ||
Պաշտոնական կայք | villederueil.fr(ֆր.) | ||
| |||
Բաղկացած է 8 շրջաններից ( գյուղերից )։ Զբաղեցնում է 14,54 կմ² տարածք։ Բնակչությունը՝ 77625 մարդ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 77 625։ Բնակչության միջին խտությունը կազմում է 5 339 մարդ։ /կմ².
Մոտավորապես 870 թվականին քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական Արևմտյան Ֆրանկական թագավորության (Ֆրանսիա) առաջին թագավոր Կարլ Ճաղատը նվիրաբերել է Սեն-Դենի աբբայությանը, որի վանականները 12-րդ դարի վերջում այստեղ մատուռ են կառուցել։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում։
1635 թվականին կարդինալ Ռիշելյեն գնել է այս տարածքը և ամրոց կառուցել; Ֆրոնդայի ժամանակ արքունիքը այստեղ է ապստամբած Փարիզից։ Ռյուեյ-Մալմեզոնում է գտնվում նաև Մալմեզոնյան պալատը, որտեղ ապրել են Նապոլեոն I-ը և նրա առաջին կինը ՝ Ժոզեֆինա Բոհարնեն։ Հենց այստեղ՝ Ռուեյլ-Մալմեզոնում, 16-րդ դարում կառուցված Սեն-Պիեռ և Սեն-Պոլ եկեղեցում էլ նա թաղված է, ինչպես և իր դուստրը՝ Հորտենզիա Բոհարնեն՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III- ի մայրը։
Ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում՝ Բուսինվալի ճակատամարտի ժամանակ՝ 1871 թվականի հունվարի 19-ին, ռազմաճակատի գիծն անցել է Ռյուեյ-Մալմեզոնով։
Ռյուեյ-Մալմեզոնը գրավել է 19-րդ դարի հայտնի իմպրեսիոնիստ նկարիչներ Ռենուարի, Էդուարդ Մանեի և Կլոդ Մոնեի ուշադրությունը, ովքեր իրենց մի շարք բնապատկերներ ստեղծել են այստեղ՝ Սենայի ափին։
Քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկություններից առաջնային նշանակություն ունեն նավթի ֆրանսիական ինստիտուտը և գիտահետազոտական այլ կազմակերպություններ։ Ուշագրավ է, որ Փարիզի նշանավոր գործարար թաղամասից՝ Դեֆանսից, որն ընկած է ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա, Ռյուեյ-Մալմեզոն են տեղափոխվել բազմաթիվ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Esso-ի գլխավոր գրասենյակը։
Քաղաքում գործում են սպասարկման բնագավառի շուրջ 850 ընկերություններ, որոնցից 70-ն առանձնապես խոշոր են. դրանցից յուրաքանչյուրն ունի 100-ից ավելի աշխատակից։ Ռյուեյ-Մալմեզոնի մոտ հիմնվել է Ռյուեյ սյուր Սեն գործարար թաղամասը (նախկինում հայտնի էր «Rueil 2000» անվանումով)։
Ֆրանսիական մի շարք խոշոր ընկերություններ իրենց գլխամասային գրասենյակներն ունեն Ռյուեյ-Մալմեզոնում։ Դրանց թվում են Schneider Electric-ը և VINCI-ն։ Մի շարք խոշոր միջազգային ընկերություններ նույնպես այստեղ ունեն իրենց գլխամասային գրասենյակները ( ExxonMobil, AstraZeneca և Unilever ):
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.