Ռյազան
From Wikipedia, the free encyclopedia
Ռյազան (ռուս.՝ Ряза́ньարտասանությունը (օգնություն • ինֆո)) (մինչև 1778 թվականը՝ Պերեյասլավլ Ռյազանսկի (Переясла́вль-Ряза́нский), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում։ Նույնանուն մարզի և համայնքային շրջանի վարչական կենտրոնն է[1]։ Մտնում է Ռուսաստանի երեսուն խոշորագույն քաղաքների ցանկի մեջ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռյազան | |||||
ռուս.՝ Рязань | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1095 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1301 | ||||
Մակերես | 224 կմ² | ||||
ԲԾՄ | 130 մետր | ||||
Բնակչություն | ▼523 203 մարդ (հունվարի 1, 2023) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4912 | ||||
Փոստային դասիչ | 390000–390048 | ||||
Պաշտոնական կայք | admrzn.ru | ||||
| |||||
2019 թվականի տվյալներով Ռյազանի բնակչության թվաքանակը եղել է 539 789։ Զբաղեցնում է 224 քառակուսի կիլոմետր տարածք։ Գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրի կենտրոնական հատվածում, Օկա գետի աջ ափին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից 180 կիլոմետր դեպի հարավ-արևելք, ծովի մակերևույթից 130 մետր բարձրության վրա։ Մարզային նշանակության քաղաք է, գիտական, ռազմական, արդյունաբերական խոշոր կենտրոն։ Ունի երկուական օդանավակայան, երկաթուղային կայարան, ավտոբուսային կայան, գետային նավահանգիստ (ի դեպ, այդ նավահանգիստները նրան կապում են Ատլանտյան ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների և Կասպից ծովի ավազանների հետ)։
Օկա գետի հոսանքով 50 կիլոմետր ցած նավարկելով՝ կարելի է հասնել «Հին Ռյազան» պատմա-երկրագիտական թանգարան-արգելոցին. միջին դարերում այստեղ է գտնվել Ռյազանի մեծ իշխանության մայրաքաղաքը։
Սլավոնական ցեղերը Ռյազանի ներկայիս տարածքում բնակություն են հաստատել մոտավորապես վեցերորդ դարում[2]։