![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Rick_Astley_-_Pepsifest_2009.jpg/640px-Rick_Astley_-_Pepsifest_2009.jpg&w=640&q=50)
Ռիք Էսթլի
From Wikipedia, the free encyclopedia
Ռիք Էսթլի (անգլ.՝ Rick Astley, փետրվարի 6, 1966(1966-02-06)[1], Newton-le-Willows, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), 1980-ական թվականների բրիտանացի պարային երաժշտության կատարող, բարիտոն[3]։ Նրա ամենահայտնի երգն է՝ «Never Gonna Give You Up»-ը, որը 5 շաբաթ անընդմեջ մնացել է բրիտանական չարթերի առաջին հորիզոնականներում, իսկ 2007 թվականին ստեղծել է համացանցային մեմ «Rickrolled»-ը[4].
Ռիք Էսթլի | |
---|---|
![]() Ռիք Էսթլին 2009 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Richard Paul Astley |
Ի ծնե անուն | Ռիչարդ Պոլ Էսթլի |
Ծնվել է | 6 փետրվարի 1966 թվական Newton-Le-Willows, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Պարային, փոփ, դիսկոտեկ, սոուլ |
Մասնագիտություն | Երգիչ, երաժիշտ, հեղինակ կատարող |
Երգչաձայն | քնարական բարիտոն |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Stock Aitken WatermanRCA RecordsPolydor Records |
Ամուսին | Lene Bausager? |
Կայք | Պաշտոնական կայք |
![]() |
Ռիք Էսթլին 1986-1989 թվականներին թողարկել է երկու հաջողակ ալբոմ դիսկոտեկ և պարային փոփ ոճերում, որից հետո որոշել է զբաղվել սոուլով։ Նրա հետագա ստեղծագործությունը ունեցել է սահմանափակ հաջողություն, և 1993 թվականին Ռիքը ընդհատել է կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ։ Նա վերսկսեց իր կարիերան հինգ տարի անց և 2001 թվականին ձայնագրել է նոր ալբոմ, այդ պահից սկսած նա պարբերաբար թողարկում է երգեր և ելույթ է ունեում համերգներով ամբողջ աշխարհում։ 2008 թվականին հաղթել է MTV Europe Music Awards մրցանակը, «Բոլոր ժամանակների լավագույն կատարող» անվանակարգում համացանցային գործակալության աջակցության շնորհիվ, բայց մրցանակաբաշխության ժամանակ չի հայտնվել։