From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Կարպ (անգլ.՝ Richard Manning Karp հունվարի 3, 1935[1][2], Բոստոն, ԱՄՆ[1]), ամերիկացի գիտնական՝ հաշվիչ համակարգերի տեսության ոլորտում, Թյուրինգի մրցանակի դափնեկիր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980), ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ (1992)[15], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ (2002)[16]։
Ռիչարդ Կարպը ծնվել է 1935 թվականին Մասաչուսեթս (անգլ.՝ Massachusetts) նահանգի Բոստոն քաղաքում։ Հայրը՝ Էյբրահամ Լուիս Կարպը (1908-1981), միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ և տնօրեն է եղել, մայրը՝ Ռոզա Կարպը (1912-2000), Ռուսական կայսրությունից[17] գաղթած հրեա ընտանիքից էր։ Նա ունի իրենից փոքր մեկ քույր՝ Քերոլինը և երկու եղբայր՝ Ռոբերտը և Դեյվիդը (անգլ.՝ David A. Karp): Դեյվիդը ծնվել է 1944 թվականին, մասնագիտությամբ սոցիոլոգ է։
Դպրոցն ավարտելուց հետո Ռիչարդն ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ 1955 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1956 թվականին՝ գիտությունների մագիստրոսի աստիճան, և վերջապես, 1959 թվականին՝ կիրառական մաթեմատիկայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Ուսումը ավարտելուց հետո Ռիչարդ Կարպը 9 տարի աշխատել է IBM (անգլ.՝ IBM (International Business Machines) հետազոտական կենտրոնում (Թոմաս Վաթսոն կրտսերի գլխավորած հետազոտական կենտրոնում անգլ.՝ Thomas J. Watson Research Center): 1968 թվականից նա Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և գործողությունների հետազոտության (գործողությունների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ) պրոֆեսոր է, որտեղ և աշխատում է մինչև հիմա։ Այդ ընթացում չորս տարի աշխատել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանում։
1971 թվականին Կարպը Ջեկ Էդմոնդսի հետ մշակել է տրանսպորտային ցանցում առավելագույն հոսքը գտնելու ալգորիթմ, որը նրանց անունով անվանվել է «Էդմոնդս-Կարպ ալգորիթմ» (Edmonds–Karp algorithm): Մեկ տարի հետո Կարպը հրատարակել է իր՝ «Կոմբինատորային խնդիրների նվազողականություն» («Reducibility Among Combinatorial Problems»)[18] աշխատանքը, որտեղ նա ապացուցել է 21 լուծելիության խնդիրների NP ամբողջականությունը (Karp's 21 NP-complete problems):
1973 թվականին Կարպը և Ջոն Հոպքրոֆտը հրատարակել են Հապքրոֆտ-Կարպ ալգորիթմը, որը երկկողմ գրաֆներում տարրերի քանակի առավելագույն համապատասխանությունը գտնելու հայտնի ամենաարագ մեթոդն է[19]։
1980 թվականին Կարպը Ջոն Լիպտոնի հետ ապացուցել է Կարպ-Լիպտոնի թեորեմը (անգլ.՝ Karp–Lipton theorem):
1987 թվականին Ռիչարդը Մայքլ Ռաբինի հետ մշակել է ինֆորմացիայի որոնման ենթատող գտնելու ալգորիթմը (String-searching algorithm), որն անվանվել է նրանց պատվին[19]։
Ռիչարդ Կարպը շատ այլ կարևոր հայտագործություններ է արել ինֆորմատիկայում, օպերացիոն հետազոտություններ է կատարել համակցված արգորիթմների ոլորտում։ Այժմ նա զբաղվում է կենսաինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.