![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Richard_Gere%252C_December_2017.jpg/640px-Richard_Gere%252C_December_2017.jpg&w=640&q=50)
Ռիչարդ Գիր
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Թիֆանի Գիր (անգլ.՝ Richard Tiffany Gere, օգոստոսի 31, 1949(1949-08-31)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4]), իռլանդական ծագումով[8] ամերիկացի դերասան[9][10][11][12]։ Նրան մեծ ճանաչում են բերել «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերը, որոնցում, ի դեպ, դերասանը նկարահանվել է ստիպված՝ իր պարտքերից ազատվելու համար։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 31, 1949(1949-08-31)[1][2][3][…] (74 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4] |
Կրթություն | Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Cicero – North Syracuse High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Տիբեթական բուդդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, իրավապաշտպան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, լուսանկարիչ և հնչյունավորող |
Ծնողներ | հայր՝ Homer George Gere?[5], մայր՝ Doris Anna Tiffany?[5] |
Ամուսին(ներ) | Alejandra Silva?[6] |
Պարգևներ և մրցանակներ | [7] «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ) «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ լավագույն արտասահմանցի դերասան անվանակարգի համար Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար ևԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում |
Ռիչարդ Գիրի ստեղծագործական հաջողություններից են համարվում նրա տպավորիչ դերակատարումները «Միստր Գուդբարին փնտրելիս» (1977), «Երկնային օրեր» (1978), «Ամերիկյան ժիգոլո» (1980), «Սպա և ջենտլմեն» (1982), «Քոթթոն ակումբը» (1984), «Սիրունիկը» (1990), «Նախասկզբնական ահ» (1996), «Չիկագո» (2002), «Այնտեղ չեմ» (2007), «Հաչիկո՝ մի շան պատմություն» (2009) և մի շարք այլ կինոնկարներում։ Դեռ 1980 թվականից, երբ էկրան բարձրացավ «Ամերիկյան ժիգոլո» ֆիլմը, նա ձեռք է բերել սեքս սիմվոլի համբավ։
«Չիկագո» ֆիլմում Բիլլի Ֆլինի դերը մեծ վարպետությամբ կատարելու համար Գիրն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Այդ հեղինակավոր կինոմրցանակով պարգևատրվելու է առաջադրվել «Սպա և ջենտլմեն», «Սիրունիկը» և «Արատավոր կիրք» (2012) ֆիլմերում գլխավոր հերոսների կերպարները մարմնավորելու համար, իսկ «Ձգձգված երաժշտություն» ֆիլմում նրա դերակատարումը ներկայացվել է «Էմմի» մրցանակի (1994)։