Ռիչարդ Բրոտիգան
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Բրոտիգան (անգլ.՝ Richard Brautigan, հունվարի 30, 1935(1935-01-30)[1][2][3][…], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1][4] կամ հոկտեմբերի 25, 1984(1984-10-25)[5], Բոլինաս, Կալիֆորնիա, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող և բանաստեղծ, 1960-70-ականների հակամշակույթի ակնառու դեմքերից մեկը։ Հեղինակել է 11 վեպ, 10 բանաստեղծական ժողովածու և 2 պատմածքների ժողովածու, ինչպես նաև 6 էսսե և «Լսելով Ռիչարդ Բրոտիգանին» երաժշտական ալբոմը։ Բրոտիգանն ստեղծագործությունների մեջ կենսագործել է իր հարուստ երևակայությունը, հումորը և սատիրան։ Նրա ամենահայտնի՝ «Ձկնորսություն Ամերիկայում» վեպը (1961 թվական) հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց և համարվեց XX դարի երկրորդ կեսի ամերիկյան գրականության կարևոր նվաճումներից մեկը։
Ռիչարդ Բրոտիգան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1935(1935-01-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 14, 1984(1984-09-14)[1][4] (49 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1984(1984-10-25)[5] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Բոլինաս, Կալիֆորնիա, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | South Eugene High School? |
Գրական ուղղություններ | Բիթ սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Ձկնորսություն Ամերիկայում, In Watermelon Sugar?, Willard and His Bowling Trophies? և Տոկիո-Մոնտանա ճեպընթացը |
Ներշնչվել է
| |
Richard Brautigan Վիքիպահեստում |
Ճանաչված գրողներ Հարուկի Մուրակամին և Էրլենդ Լուն Բրոտիգանին անվանել են իրենց ուսուցիչ։