Ռիչարդ Բըրդ
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Բըրդ (անգլ.՝ Richard Evelyn Byrd Jr, հոկտեմբերի 25, 1888(1888-10-25)[1][2][3][…], Ուինչեսթեր, Վիրջինիա, ԱՄՆ - մարտի 11, 1957(1957-03-11)[4][1][2][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի բևեռախույզ, օդաչու, ծովակալ։
Ռիչարդ Բըրդ անգլ.՝ Richar | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1888(1888-10-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուինչեսթեր, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 11, 1957(1957-03-11)[4][1][2][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիրջինիայի համալսարան, Վիրջինիայի ռազմական ինստիտուտ և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, սպա, օվկիանոսագետ և օդաչու |
Ամուսին | Marie Donaldson Ames? |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Էվելին Բյորդ, Ավ., մայր՝ Ellinor Bolling Flood? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Richard Evelyn Byrd III? |
Richard E. Byrd Վիքիպահեստում |
Ամերիկյան անտարկտիկական չորս խոշոր արշավախմբերի ղեկավար։ Առաջին արշավախմբով (1928-1930) թափանցել է Անտարկտիդայի դժվարամատչելի շրջանները։ 1929 թվականի նոյեմբերին Բյորդը ինքնաթիռով անցել է Հարավային բևեռի վրայով։ Երկրորդ արշավախումբը (1933-1935) սեյսմիկ հետազոտությունների միջոցով հաստատեց քարածխի խոշոր հանքավայրերի առկայությունը Արևմտյան Անտարկտիդայում։ Երրորդ արշավախմբի (1939-1941) հիմնական նպատակն էր Ամերիկյան գերիշխանություն հաստատել Անտարկտիդայի առանձին մասերում։ Չորրորդ արշավախումբը (1946-1947) կատարել է Արևմտյան Անտարկտիդայի զգալի մասի օդային լուսանկարումը։
Բյորդի անունով է կոչվում ամերիկյան անտարկտիկական գիտական կայանը։