նգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և դերասան, հայտնի որպես The Beatles-ի հարվածող From Wikipedia, the free encyclopedia
Ռինգո Սթար (անգլ.՝ Ringo Starr, հուլիսի 7, 1940[2][3][4][…], Welsh Streets, Liverpool, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և դերասան, առանձնապես հայտնի որպես The Beatles-ի հարվածող։ Խմբի լուծարումից հետո վարում է հաջող սոլո-կարիերա։
Ռինգո Սթար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sir Richard Starkey |
Ի ծնե անուն | անգլ.՝ Richard Starkey[1] |
Նաև հայտնի է որպես | Ringo Starr |
Ծնվել է | հուլիսի 7, 1940[2][3][4][…] (84 տարեկան) Welsh Streets, Liverpool, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[5] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ռոք, փոփ ռոք և փոփ[6] |
Մասնագիտություն | թմբկահար |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | թմբուկ, հարվածային գործիք, հարվածային համակարգ[6], վոկալ[6] և կիթառ |
Լեյբլ | Apple Records, United Artists Records, Capitol Records, Swan?, Vee-Jay Records, Atlantic Records, Entertainment One Music, Parlophone, Polydor Records, RCA և Մերկուրի Ռեքորդս |
Անդամակցություն | The Beatles և Ringo Starr & His All-Starr Band? |
Ամուսին | Maureen Starkey Tigrett? և Բարբարա Բախ |
Պարգևներ | |
Կայք | ringostarr.com |
Ստորագրություն | |
Ringo Starr Վիքիպահեստում |
1940 թվականի հուլիսի 7-ին հացթուխ Ռիչարդ Ստարկի և նրա կին՝ Էլսիի ընտանիքում որդի է ծնվում, որը հոր հետ շարունակում է հոր ավանդական աշխատանքը։ Ռինգոն հիվանդոտ երեխա է մեծանում․ տարրական դպրոցն ավարտելուց հետո նա մի ամբողջ տարի հիվանդանոցում է անց կացնում՝ որովայնամզի բորբոքման պատճառով, իսկ հետո երկու տարի բացակայում է դասերից թոքամզի բորբոքման պատճառով։ Այդ պատճառով Ռինգոն դպրոցը չի ավարտում[12]։ 15 տարեկանում նա դառնում է երկաթգծային կայարանի կառավարիչ՝ Լիվերպուլի և Ուելսի միջև։ Ինչպես իր բոլոր հասակակիցները՝ նա ևս ամերիկյան նոր երգերի սիրահար էր, բայց սկզբում չէր երազում բեմական փառքի մասին։
1962 թվականի օգոստոսի 18-ին Ռինգոն պաշտոնապես մտնում է The Beatles-ի կազմի մեջ։ Սկզբում նա երգում էր Rory Storm and the Hurricanes բիթ-խմբում, որը այդ ժամանակ Լիվերպուլում համարվում էր The Beatles-ի գլխավոր մրցակիցը։
Ռինգոն կատարել է թմբուկ և հարվածային գործիքներ The Beatles-ի բոլոր երգերում բացառությամբ՝ «Within You Without You» (հնդկական հարվածողներ), «Back in the U.S.S.R.» (Փոլ Մաքքարթնի), Dear Prudence (Փոլ Մաքքարթնի), «The Ballad Of John And Yoko» (Փոլ Մաքքարթնի)։ Ռինգոն լիդ-վոկալ է կատարել բոլոր ալբոմներում, բացառությամբ՝ A Hard Day’s Night, Magical Mystery Tour և Let It Be[13]։ Նա եղել է երկու երգերի հեղինակ, որոնք կատարվել են The Beatles ալբոմում («Octopus’s Garden» և «Don’t Pass Me By») և եղել է «What Goes On» երգի համահեղինակը։ Ռինգոյի ձայնը շատ անգամներ լսվել է ընդհանուր երգչախմբում և «Helter Skelter» երգի վերջնամասում, որտեղ նա գոռում էր․ «I’ve got blisters on my fingers» («Իմ ձեռքերին բշտիկներ կան»)։
Չնայած նրան, որ Ռինգոյի ձայնը The Beatles-ի ձայնագրություններում հազվադեպ է լսվում, նա խաղացել է The Beatles-ի ֆիլմերի գլխավոր դերերը։ Ենթադրվում է, որ Ռինգո Սթարը բոլոր չորս «բիթլներից» ունեցել է ամենաբարձր դերասանական տաղանդը։ The Beatles-ի քայքայումից հետո Ռինգո Սթարը խաղացել է ևս մի քանի ֆիլմերում։
1968 թվականին (այն ժամանակ, երբ խմբի անդամների փոխհարաբերությունները վատթար էին)՝ «Սպիտակ ալբոմի» թողարկման ժամանակ Փոլ Մաքքարթնին չի ցանկանում վիճաբանել Սթարի հետ և նրան անվանում է «պրիմիտիվ թմբկահար»։ Խմբի քայքայման ժամանակ նա նկարահանվում է ֆիլմերում և գովազդներում[12]։
Խմբի պաշտոնական լուծարումից հետո, ինչպես բոլոր բիթլերը, այնպես էլ Ռինգո Սթարը՝ սկսում են պատրաստել սոլո նյութ, որը 20-50-ական թվականներին թողարկվում է «Sentimental Journey» քավեր ժողովածուի տեսքով։ 70-ականների վերջում՝ Ջոնի, Փոլի և Ջորջի դեբյուտից հետո, Ռինգոյի դեբյուտը քննարկվում է, որպես անհաջող դեբյուտ։ 70-ականներին նա մի քանի երաժիշտների օգնությամբ (ավելի շատ Ջորջ Հարրիսոնի) նա կարողանում է թողարկել շատ հաջող ալբոմներ։
1971 թվականին Ռինգոն ընդունում է «Բանգլադեշի համար համերգի» հրավերը և երգում է այնպիսի հայտնի երգիչների հետ, ինչխպիսիք են՝ Բոբ Դիլանը, Էրիկ Կլեպտոնը, Ջորջ Հարրիսոնը, Բիլլի Պրեստոնը, Լեոն Ռասսելը և Badfinger-ը։
1983 թվականին անգլիական և ամերիկական ձայնագրման կենտրոնները նրան մերժում են, երբ ուզում էր թողարկել իր Old Wave ալբոմը։ Նա հաջորդը սկավառակ է թողարկում Կանադայում, Բրազիլիայում և Գերմանիայում։ Այնուհետև նրան դադարում են զանգահարել հայտնի լրագրողները և ռեկորդային ընկերությունների ներկայացուցիչները։ Ամեն ինչ ավարտվեց այն ժամանակ, երբ Ռինգոն և նրա երկրորդ կինը՝ Բարբարա Բախը, դարձան քրոնիկական ալկոհոլիկներ։ Ճիշտ է, հետո նրանք կարողանում են ազատվել ալկոհոլային կախվածությունից և վերադառնում են ակտիվ կյանքի[14]։ 1989 թվականին թողարկվում է նրա լավ երգերի ժողովածուն՝ «Starr Struck»-ը, և հավաքում է աստղային անսամբլ՝ Բիլլի Պրեստոն, Դոկտոր Ջոն, Levon Helm, Ջո Ուոլշ, Nils Lofgren, Rick Danko, Clarence Clemons, Ջիմ Քելտներ, և մեկնում է շրջագայության Ամերիկայում, իսկ Ճապոնիայից հետո թողարկում է կենդանի ալբոմ և տեսաֆիլմ։ Անսամբլի կազմը մշտապես փոխվում էր, որ լինի ավանդական։
1998 թվականի օգոստոսին իր՝ All-Starr Band խմբի հետ, նա երկու համերգ է տալիս Ռուսաստանում՝ Մոսկվայում (Ռուսաստանի պետական կենտրոնական համերգասրահ) և Սանկտ Պետերբուրգում («Հոկտեմբերյան» համերգային սրահ)։ Դա պատմության մեջ առաջին անգամն էր, երբ «բիթլերից» ինչ-որ մեկը ոտք է դնում նախկին ԽՍՀՄ-ի տարածք։ 2011 թվականին Ռինգո Սթարը և All-Starr Band-ի հաջորդ տարբերակը եվրոպական ամառային շրջագայության ընթացքում համերգ են ունենում Մոսկվայում, Սանկտ Պերտերբուրգում, Կիևում և Ռիգայում[15]։
2012 թվականի օգոստոսի 28-ին Celebritynetworth.com կայքը Ռինգո Սթարին հռչակում է աշխարհի ամենահարուստ հարվածող։ Նրա կարողությունը գնահատվում էր 300 միլիոն դոլար[16]։
Հայրը և մայրը ամուսնացել են 1936 թվականին, բաժանվել են՝ 1943 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.