քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ռիբավիրին (Տրիբավիրին), հակավիրուսային պրեպարատ ծանր ինֆեկցիոն, ռեսպիրրատոր համակարգի վիրուսների, հեպատիտ Ց վիրուսի և վիրուսային հեմոռագիկ տենդերի բուժման համար[2]։ Հեպատիտ Ց-ի բուժման դեպքում օգտագործում են համատեղ սիմեպրեվիրի, սոֆոսբուվիրի, պեգինտերֆերոն α-2a-ի կամ պեգինտերֆերոն α-2b-ի հետ[2]։ Հեմոռագիկ տենդերից օգտագործում են Լեսսա տենդի, Կրիմեն-Կոնգո հեմմոռագիկ տենդի և Հանտավիրուսի ինֆեկցիաների դեպքում, բայց չեն օգտագործում էբոլայի և Մարբուգի ինֆեկցիաների դեպքում[2]։ Օգտագործում են օրալ կամ ինհալացիոն ճանապարհով[2]։
Ռիբավիրին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₈H₁₂N₄O₅ |
Մոլային զանգված | 4,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 36791-04-5 |
PubChem | 37542 |
EINECS համար | 636-825-3 |
SMILES | C1=NC(=NN1C2C(C(C(O2)CO)O)O)C(=O)N |
ЕС | 636-825-3 |
ChEBI | 34439 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կողմնակի ազդեցություններն են՝ հոգնացությունը, գլխացավը, սրտխառնոցը, տենդը, մկանային ցավը և դյուրագրգիռ տրամադրությունը։ Ավելի խորը կողմնակի էֆեկտներից են արյան էրիթրոցիտների մակարդակի իջեցում, լյարդի խնդիրներ և ալերգիկ ռեակցիաներ[2]։ Օգտագործման ընթացքում (տղամարդիկ և կանայք) 7 ամիս կտրվածքով օգտագործումից առաջ և հետո պետք է ընդունեն հակաբեղմնավորիչներ։ Ազդման մեխանզիմները լիովին պարզված չեն[2]։
Ռաբիֆիրինը արտոնագրվել է 1971 թվականին և հաստատվել է բժշկական օգտագործման համար 1986թվականին[3]։ Գտնվում է Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության հիմնական դեղերի անվանացանկում։
Ռաբիվիրինը օգտագործվում է հիմնականում Հեպատիտ Ց-ի և հեմոռագիկ վիրուսային տենդերի դեպքում[4]։ Օրալ ընդունման ժամանակ օգտագործվում է պատիլատեդ ինտերֆերոն ալֆաի հետ համատեղված[5][6][7][8]։ Այդ թվում՝ հեպատիտ B-ով, ՄԻԱՎ-ով և մանկական տարիքում վարակվածների համար[7][9][10]։ Ռաբիվիրինը ամենահայտնի միջոցն է հեմոռագիկ տենդի վիրուսների դեպքում,այն էլ միայն սկզբնական շրջանում[11][12][13][14]։ Աերոզոլային ձևը նախկինում օգտագործվել է երեխաների շնչառական-սինցիտիալ վիրուսային հիվանդությունների բուժման համար,չնայած որ ապացույցները բավական քիչ են[15]։
Օգտագործվել է նաև (կետամինի,միդազօլամի և ամանտադինի հետ համատեղ) ռաբիվիրուսի բուժման համար[16]։
Փորձարարական տվյալներ կան ռաբիվիրինի ակտիվության մասին շան ժանտախտի և պոքսիվիրուսի ագոնիստնիստների հետ[17][18]։ Ռեբավիրիինը օգտագործվում է նաև հասարակ հերպես վիրուսի դեպքում։ Մի փոքր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ռիբավիրինով բուժումը նվազեցրել է հերպեսի բռնկումների ծանրությունը և նպաստել է վերականգնմանը, համեմատած պլացեբոյի հետ[19]։ Ըստ այլ հետազոտությունների ռիբավիրինը ուժեղացնում է ացիկլովիրի էֆեկտները[20]։
Վարկածներ կան,որ հնարավոր է պրեպարատը օգտագործոլ քաղցկեղի, հատկապես սուր ողնուղեղային լեյկոմաների ժամանակ[21][22]։
Դեղերի և սննդի սանիտարական ստուգման կազմակերպության կողմից ընդունված են 2 ուղղություն կողմնակի էֆեկտների.
Ռիբավիրինի ընդունումը Զիդովուդինեի հետ հակացուցված է, քանի որ մեծանում է անեմիա առաջանալու ռիսկը[24]։ Հակացուցված է նաև Դիդանոսինի հետ, քանի որ այս համակցումից կարող է առաջանալ միտոքոնդրիալ տոքսկիացիա[25]։
Այս պրեպարատը գուանոզինի անալոգն է։ Արգելակում է վիրուսի ՌՆԹ-ի սինթեզը և տրանսկրիպցիան մՌՆԹ-ի։ Այպիսով հանդիասանալով նուկլեոզիդների ինհիբիոր։ Ռաբիվիրինը նախադեղ է, որի նյութափոխանակությունը նման է պուրին ՌՆԹ նուկլեոզիդին։ Այս ձևով ՌՆԹ ինտերֆերոնը խախտում է վիրուսի ռեպլիկացիան։ 5 ուղակի և անուղակի ազդեցության մեխանիզմներ են հայտնի[26]։
ՌՆԹ վրիուսներ
Ռաբիվիրինի կարբօքսամիդ խումբը կարող է ստեղծել նուկլեոզիդային նատիվ պրեպարատ,որը նման է գուանոզինին կամ ադենոզինին։ Երբ ռաբիվիրինը մտնում է ՌՆԹ,որպես անալոգ ադենինի կամ գուանոզինի,այն հավասարապես լավ համադրվում է ուրացիլի կամ ցիտոզինի հետ,հարուցելով ՌՆԹ-ի ռեպլիկացիայի մուտացիա ՌՆԹ վիրուսի կախյալ։ Այդպիսի հիպերմուտացիան կարող է լինել մահացու ՌՆԹ վիրուսի համար[27][28]։
ԴՆԹ վիրուս
Այս մեխանիզմներից ոչ մեկը չի բացատրում ռաբիվիրինի ազդեցությունը ԴՆԹ վիրուսի վրա,ռաբիվիրինի 5-մոնոֆոսֆատը ինհիբիտոր է բջջի դեհիդրոգենազ մոնոֆոսֆատ ինոզինի համար և իջեցնում է GTP-ի կոնցենտրացիան։ Այս մեխանիզմը ցույց է տալի դեղի ցիտոտոկսիկությունը և ինհիբիտոր լինելը ԴՆԹ վիրուսի ռեպլիկացիայի համար։
Ռաբիվիրինը առաջի անգամ պատրաստվել է 1972թվականին[29]։ Հետազոտողները եղել են Ժոսեպ Տ. ՈՒիտկովսկին և Ռոլանդ Կ. Ռոբինսը International Chemical and Nuclear Corporation-ի կազմում։ Հաղորդվում Է, որ Ribavirin-ը ակտիվություն է ցուցաբերել տարբեր ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի վիրուսների նկատմամբւ կենդանիների մոտ, առանց ավելորդ թունավորության[30]։
INN և USAN-ի անվանակարգման համաձայն Ռիբավիրին է, BAN անվանակարգման համաձայն Տրաբավիրին։ Անվանման արմատները Copegus, Ribasphere, Rebetol բառերից[2]։
Ռիբավիրինի ածանցիալի ամենահաջողակ տեսակի մասին հրատարակվել է 1973 թվականին Ջ.Տ. Վիտկովսկին[31] և այժմ այն կոչվում է տարիբավին(նախկին անունը վիրամիդինե կամ ռրբամիդինե)։ Այս դեղերը ունեն նմանատիպ ազդեցության ոլորտ՝ հակավիրուսային ակտիվություն ռիբավիրինի հանդեպ,և այժմ այն համարվում է նախադեղ ռիբավիրինի համար։ Այնուամենայնիվ տարբիվիրինը ունի օգտակար հատկություններ, ավելի քիչ է առաջացնում արյան մակարդում և ավելի քիչ ազդեցություն ունի լյարդի վրա քան ռաբիվիրինը։ Առաջին հատկությունը հանդիսանում է որպես ինհիբիտոր այլ դեղերի համար կանխարգելելով դրանց մուտքը արյան կարմիր բջիջներ։ Երկրորդ հատկությունը ֆերմենտի խտության իջեցումն է,որը փոխարկում է լյարդում ամիդինը ամիդի[32]։ Այս դեղը գտնվում է փորձարկման 3րդ փուլում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.