Ռեկի Կավահարա (ճապ. 川原 礫 Կավահարա Ռեկի, 1974[1][2][3][…], Տակասակի, Գումմա, Ճապոնիա) ճապոնացի գրող, որը գրել է Sword Art Online և Accel World լայթ-նովելները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեկի Կավահարա ճապ.՝ 川原 礫 | |
---|---|
Ծնվել է | 1974[1][2][3][…] |
Ծննդավայր | Տակասակի, Գումմա, Ճապոնիա |
Գրական անուն | 九里 史生 և 攻打引 |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սեյու և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Աոյամա համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Sword Art Online, Accel World և The Isolator? |
Կայք | wordgear.x0.com |
Reki Kawahara Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է 1974 թ. Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայում։
2008 թ. Ռեկի Կավահարան ուղարկեց իր Accel World լայթ-նովելը ASCII Media Works հրատարակչության կողմից կազմակերպվող Dengeki Novel Prize 15-րդ մրցույթին, որտեղ էլ հաղթեց գլխավոր մրցանակը։ Ստեղծագործության առաջին հատորը լույս տեսավ ASCII Media Works հրատարակչության կողմից 2009 թ. փետրվարի 10-ին։ Այս պահին Accel World-ը ունի 16 հատոր։
Sword Art Online-ը Կավահարան սկսել էր 2002 թ. և տեղադրել համացանց՝ Ֆումիո Կունորի կեղծանվան տակ։ Dengeki մրցանակը ստանալուց հետո նա հանձնեց ռանոբեն տպագրության։
2012 թ. դեկտեմբերին գիրքը լույս էր տեսել 10 միլիոնից ավել օրինակով։ Այս ցուցանիշը գրանցվել էր դեբյուտից ընդամենը 3 տարի և 8 ամիս հետո՝ հաշշված 2009 թ. ապրիլից։ 2013 թ. մարտի 23-ին Ռեկի Կավահարան արժանացավ Tokyo Anime Award մրցանակին՝ «Լավագույն ինքնուրույն աշխատանք» կատեգորիայում։
2014 թ. հունվարին հայտարարվել էր, որ Sword Art Online գրքի օրինակների քանակը Ճապոնիայից դուրս գերազանցել է 11 միլիոնը։
Կավահարայի 2 լայթ-նովելների հիման վրա էլ նկարահանվել են անիմեներ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.