![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Rebecca_Hall_Berlinale_2010_cropped.jpg/640px-Rebecca_Hall_Berlinale_2010_cropped.jpg&w=640&q=50)
Ռեբեկա Հոլլ
From Wikipedia, the free encyclopedia
Ռեբեկա Հոլլ (անգլ.՝ Rebecca Hall, մայիսի 3, 1982(1982-05-03)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Հոլլը առաջին անգամ նկարահանվել է 10 տարեկանում՝ 1992 թվականին «Երիցուկների դաշտ» հեռուստասերիալում, որի ռեժիսորը իր հայրն էր՝ Պիտեր Հոլլը։ Նրա պրոֆեսիոնալ բեմական նորամուտը եղել է «Տիկին Ուորենի մասնագիտությունը» ներկայացումով, որը նրան բերեց Յան Չարլզոն մրցանակը։ 2006 թվականի «Սկսել տասից» (Starter for 10) կինոնկարի առաջին դեբյուտից հետո Հոլլը ստացել է իր բեկումնային դերը Քրիստոֆեր Նոլանի «Հեղինակություն» թրիլլերում։ 2008 թվականին Հոլլը նկարահանվել է Վիկիի դերում, Վուդի Ալլենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ռոմանտիկ կատակերգություն-դրամայում, որի համար ստացել է «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանուհի անվանակարգում։ Այնուհետև հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում ներառյալ Ռոն Հովարդի «Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի»(Frost / Nixon (2008)) պատմական դրաման, Բեն Աֆլեքի «Քաղաքը» (The Town (2010)) պատմական դրաման, «Էքստրասենս» սարսափ թրիլլերը, Երկաթե մարդը 3 գերհերոսական ֆիլմը, «Գերակայություն» (Transcendence (2014)) գիտական գեղարվեստական կինոնկարը, «Նվերը» հոգեբանական թրիլլեր և «Պրոֆեսոր Մարսթոնը և Հրաշք կանայք» (Professor Marston and the Wonder Women (2017)) կենսագրական դրաման։ 2016 թվականին ֆիլմ-քննադատները գովաբանել էին Հոլլին՝ լրագրող Քրիստին Չաբակի՝ «Քրիստին» կենսագրական դրամայում իր խաղի համար[5]։
![]() բրիտանական անգլերեն՝ Rebecca Hall | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3, 1982(1982-05-03)[1][2][3][…] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Roedean School? և Սուրբ Եկատերինայի քոլեջ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինեմատոգրաֆ |
Ծնողներ | հայր՝ Փիթեր Հոլ, մայր՝ Maria Ewing? |
Ամուսին(ներ) | Մորգան Սպեկտոր |
Երեխա(ներ) | Ջեյմս Սպեկտոր |
Պարգևներ և մրցանակներ | |
2009 թվականին նա արժանացել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսության մրցանակին երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում 4-րդ ալիքով հեռարձակվող «Կարմիր ձիավարություն» մինի-սերիալում խաղացած դերի համար։ 2013 թվականին առաջադրվել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսության մրցանակին՝ լավագույն դերասանուհի անվանակարգում, BBC Two-ով հեռարձակվող «Շքերթի ավարտը» ֆիլմում իր կատարման համար։