Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես
From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Ինչաուսպե Մենդես (իսպ.՝ Rafael Inchauspe Méndez, հոկտեմբերի 14, 1879(1879-10-14)[1], Սան Քրիստոբալ, Վենեսուելա - հուլիսի 10, 1937(1937-07-10)[2], Պանամա, Պանամա), առավել հայտնի որպես Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես (Rafael de Nogales Méndez), վենեսուելացի զինվորական, գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) ծառայել է Օսմանյան կայսրության բանակում։
Ռաֆայել դե Նոգալես Մենդես Rafael de Nogales Méndez | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1877 |
Ծննդավայր | Սան Քրիստոբալ, Վենեսուելա |
Մահացել է | հուլիսի 10, 1937 (56 տարեկան) |
Մահվան վայր | Պանամա (քաղաք), Պանամա |
Քաղաքացիություն | Վենեսուելա |
Ազգություն | Վենեսուելացի |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և գրող |
Աշխատանք | Զինվոր, գրող, ավատյուրսիտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Rafael de Nogales Méndez Վիքիպահեստում |
Մանուկ տարիքին Նոգալեսը ուղարկվել է Եվրոպա և սովորել Գերմանիայի, Բելգիայի և Իսպանիայի համալսարաններում, սահուն կերպով տիրապետել է մի քանի լեզուների։
Չնայած ստացած բարձրագույն կրթությանը, Նոգալեսը որոշում է դառնալ զինվորական և առաջին իսկ բռնկված պատերազմի դեպքում մեկնել ծառայության։ Այդ կերպ Նոգալեսն իր մասնակցությունն է ունեցել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մի շարք հակամարտություններում. 1898 թվականին մասնակցել է իսպանա-ամերիկյան պատերազմին (կռվել է իսպանական ուժերի շարքում), 1901 թվականին մասնակցել է Վենեսուելայի ազատագրական հեղափոխությանը (Revolución Libertadora) և 1904 թվականին՝ ռուս-ճապոնական պատերազմին։ 1908 թվականի վերադարձել է հայրենիք։ Երկրի նոր նախագահի հետ թշնամական հարաբերություններ ունենալու պատճառով արտաքսվել է Վենեսուելայից։