![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/Old_Queens%252C_New_Brunswick%252C_NJ_-_looking_north%252C_2014.jpg/640px-Old_Queens%252C_New_Brunswick%252C_NJ_-_looking_north%252C_2014.jpg&w=640&q=50)
Ռատգերսի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Ռատգերսի համալսարան (Ռուտգերսի համալսարան, անգլ.՝ Rutgers University (Rutgers, The State University of New Jersey)), ԱՄՆ պետական հետազոտական համալսարան, Նյու Ջերսիի բարձրագույն կրթական հաստատություն։
Ռատգերսի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, գաղութային քոլեջներ, հողադրամաշնորհային համալսարան և sea grant institution? |
Հիմնադրված է | նոյեմբերի 10, 1766[1] |
Անվանված է | Henry Rutgers?[2] |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն[3], ORCID[4][5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[7], ArXiv[8], Կրթության ամերիկյան խորհուրդ[9], National Humanities Alliance?[10], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[11], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[12], Հետազոտական գրադարանների կենտրոն[13] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[14] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նյու Ջերսի |
Կայք | rutgers.edu(անգլ.) |
![]() ![]() Ռատգերսի համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Հիմնադրվել է 1766 թվականին, այն երկրում 8-րդ հնագույն համալսարանն է և Միացյալ Նահանգների անկախությունից առաջ հաստատված 9 գաղութային քոլեջներից մեկը։ Սկզբնականում պետական հետազոտական համալսարան էր, որտեղ կիրառվում էր միասնական, աշխարհիկ կրթություն։ Վիլյամի և Մարիի քոլեջի հետ միասին, Ռատգերսի համալսարանը այն 2 գաղութային բուհերից մեկն է, որոնք դարձել են պետական բուհեր[16]։
1945 թվականին կարգավիճակի փոփոխությամբ պաշտոնական անվանումը փոխվեց՝ «Նյու Ջերսիի համալսարան»[17]։ Համալսարանի չորս կամպուսները համապատասխանաբար գտնվում են Նոր Բրունսվիկում, Նյուարկում և Կամդենում։ Նյուարկի համալսարանը 1946 թվականին միացավ Ռուտգերսի հետ։ Կանդենի կամպուսը հիմնադրվել է 1950 թվականին Հարավային Ջերսիի քոլեջի բազայի վրա։
2011 թվականին Ռատգերսի համալսարանը hամաշխարհային Times-ի վարկանիշում զբաղեցրել է 81-րդ տեղը[18] և Համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշում՝ 59-րդ տեղը[19]։
Համալսարանն առաջարկում է 100 մասնագիտություննր բակալավրի աստիճանով, 100՝ մագիստրոսի և 80 դոկտորական ծրագեր։ Համալսարանը ունի 175 գիտական ամբիոն, 29 դպրոց և և քոլեջ, որոնցից 16-ում իրականացվում է հետբուհական մասնագիտական կրթություն[20]։