From Wikipedia, the free encyclopedia
Ռաունի Մագգա Լուքքարի (ֆիններեն՝ Rauni Magga Lukkari, սեպտեմբերի 30, 1943[1], Ուտսյոկի, Լապլանդիա, Ֆինլանդիա), նորվեգիայի սաամ բանաստեղծուհի, թարգմանիչ և արձակագիր։ Հիմնականում ստեղծագործում է հյուսիսսաամերենով։
Ռաունի Մագգա Լուքքարի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1943[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Ուտսյոկի, Լապլանդիա, Ֆինլանդիա |
Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող, բանաստեղծուհի, լրագրող և ուսուցչուհի |
Լեզու | Հյուսիսսաամերեն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա և Նորվեգիա |
Rauni Magga Lukkari Վիքիպահեստում |
Ռաունի Մագգա Լուքքարին ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 30-ին Ֆինլանդիայի Վեսթսիքո բնակավայրում՝ Ութսոյքի հարևանությամբ։ Ավելի ուշ տեղափոխվում է Նորվեգիայի Տանա կոմունա։ Ռաունի Մագգա Լուքքարին այսօր ապրում և ստեղծագործում է Թրոմսյոյում։ Ակտիվորեն համագործակցում է «Gollegiella» խմբագրության հետ։
Ռաունի Մագգա Լուքքարին համարվում է ամենահայտնի սաամ բանաստեղծուհին՝ Նիլս-Ասլաք Վալքեափյայից հետո։
Բանաստեղծուհին 1987 թվականին արժանացել է Հյուսիսային խորհրդի մրցանակին՝ սաամական գրականության ասպարեզում։ Ռաունի Մագգա Լուքքարին 1996 թվականին արժանանում է սաամական գրական հրատարակչության՝ «Davvi Girji» գրական առաջին մրցանակին «Árbeeadni» ստեղծագործության համար։
Ռաունի Մագգա Լուքքարին ամուսնացած է։ Ամուսինը հայտնի հոգեբան Փեթթեր Լուքքարին է[2]։ Համատեղ կյանքում ունեցել են երեք երեխաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.