իսպանացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռամոն Կասաս ի Կարբո (կատ.՝ Ramon Casas i Carbó, հունվարի 4, 1866[1][2], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 29, 1932[3][4][1][…], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի գեղանկարիչ, գծանկարիչ, դիմանկարի և ծաղրանկարի վարպետ, ազգային մոդեռնիզմի ռահվիրաներից մեկը։
Ռամոն Կասաս կատ.՝ Ramon Casas i Carbó | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1866[1][2] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Վախճանվել է | փետրվարի 29, 1932[3][4][1][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Plein air?, Ramon Casas and Pere Romeu on a Tandem? և Portrait of Elisa Casas? |
Հայր | Ramon Casas i Gatell? |
Մայր | Elisa Carbó i Ferrer? |
Ամուսին | Júlia Peraire? |
Ազգականներ | Joaquim Casas i Carbó? |
Ramon Casas Վիքիպահեստում |
Ռամոն Կասասը ծնվել է 1866 թվականին Բարսելոնայում։ Արտագաղթյալի որդի էր, ում հայրը հարստություն էր կուտակել Կուբայի Մատանսաս քաղաքում։ Մայրը եղել է բուրժուական ապահով ընտանիքից։ Ռամոնը 11 տարեկանում թողել է դպրոցը և սկսել նկարչության մասնավոր դասեր առնել։ 1881 թվականին մոդեռնիստական Avenç ամսագրում հրատարակել է իր առաջին նկարը` հետագայում դառնալով ամսագրի ղեկավարներից մեկը։ Նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, ընդունվել Կարոլյուս Դյուրանի մասնավոր ակադեմիան։ 1883 թվականին առաջին անգամ ներկայացրել է իր աշխատանքը Փարիզում։ Հետագայում ամեն տարի եղել է Փարիզում` տարվա մնացած մասն ապրելով Բարսելոնայում, ինչպես նաև Մադրիդում և Գրանադայում։ Միշտ շատ է ճանապարհորդել, եղել է հեծանվամոլ։ Բարեկամացել է Սանտյագո Ռուզինյոլի, Իգնասիո Սուլոագայի, Էժեն Կարիերի հետ։ 1886 թվականին հիվանդացել է տուբերկուլյոզով։ Ռուզինյոլի հետ աշխատել է «Կատալոնիայով» գրքի շուրջ (1889, տեքստերը` Ռուզինյոլի, նկարները` Կազասի)։
1890-ական թվականներին` Կասասը ստեղծագործական վերելքի տարիներին, նրա նկարների ցուցահանդեսներ են կազմակերպվել Մադրիդում, Բեռլինում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում (1893)։ Հիմնադրման սկզբից (1897) եղել է «Չորս կատուներ» սրճարանի մշտական այցելուն։ 1900 թվականին Կասասի երկու աշխատանքներ, այդ թվում` Էրիկ Սատիի դիմանկարը, ցուցադրվել են Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։
Կասասի «Անարգ գարոտան» կտավը (Garrote Vil) 1901 թվականին մրցանակի է արժանացել Մյունխենում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայի տարբեր քաղաքներում, Բուենոս Այրեսում։ 1903 թվականին Կասասը դարձել է Մարսյան դաշտում գտնվող Փարիզյան սալոնի մշտական անդամը, ինչը նրան հնարավորություն է տվել ամենամյա ցուցահանդես կազմակերպել Ֆրանսիայի մայրաքաղաքում։ 1906 թվականին առաջին անգամ նրա բնորդուհին է դառում Ժուլյա Պերայրե ի Ռիկարտեն, ում նկարել է բազմիցս, և ով 1922 թվականին դարձել է նկարչի կինը (նա Կասասից փոքր էր ավելի քան 20 տարով)։
1907 թվականից նկարիչը շատ ժամանակ է անցկացրել բենեդիկտյան Սանտ Բենեթ լքված աբբայությունում, որ գնել ու վերականգնել էր նրա մայրը։ 1908 թվականին ճանապարհորդել է ԱՄՆ-ում և Կուբայում. նա ընդհանրապես հաճախ մշտապես ճանապարհորդել է ողջ աշխարհում։ Նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա ցուցահանդեսներն են կազմակերպվել Վիեննայում, Բուդապեշտում, Մյունխենում, Փարիզում, Մադրիդում և այլուր։
Մահացել է 1932 թվականին տուբերկուլյոզից։ Թաղված է Բարսելոնայի Մոնժուիկի գերազմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.