Ռալֆ Վոան Ուիլյամս
From Wikipedia, the free encyclopedia
Ռալֆ Վոան Ուիլյամս (անգլ.՝ Ralph Vaughan Williams, հոկտեմբերի 12, 1872(1872-10-12)[1][2][3][…], Դաուն Ամփնի, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 26, 1958(1958-08-26)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական բանահավաք և հետազոտող։
Հ․ Պերրիի և Չ․ Ստանֆորդի աշակերտը։ Թագավորական երաժշտական քոլեջի կոմպոզիցիայի պրոֆեսոր (1921 թ), անգլիական մի քանի համալսարանների երաժշտության դիրեկտորր։ Անգլիական նոր կոմպոզիտորական դպրոցի («անգլիական երաժշտության վերածննդի») հիմնադիրներից, որ հաստատում էր անգլիական երաժշտության բանահյուսության և XVI—XVII դարերի հնագույն վարպետների ավանդույթների հիմքի վրա ազգային պրոֆեսիոնալ երաժշտության ստեղծման անհրաժեշտությունը։ Առավել նշանակալի են Ուիլյամսի սիմֆոնիան և խմբերգային ստեղծագործությունները։ Դրանցում ժողովրդական երաժշտության օգտագործումը զուգակցվում է ժամանակակից գրելաձեերի հետ («Լոնդոնյան սիմֆոնիա» և այլն)։ Ուիլյամսի ստեղծագործությանը բնորոշ են մտահղացումների մասշտաբայնությունը և հայրենասիրական ուղղվածությունը։ Հիմնական ստեղծագործություններն են՝ 5 օպերա, 3 բալետ, օրատորիաներ և կանտատներ, 9 սիմֆոնիա (1910 – 1958), գործիքային կոնցերտներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային երկեր, խմբերգեր, երաժշտություն թատրոնի, կինոյի, հեռուստատեսության համար։