From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական արվեստը (ռազմարվեստ), ցամաքում, ծովում և մերձերկրյա տարածությունում ռազմական գործողությունների, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման տեսությունն ու պրակտիկան է, ռազմական գործի բաղկացուցիչ մասը։
Ռազմարվեստի տեսությունը՝ ռազմական գիտության բաղկացուցիչ մասն է, որն այդ գիտության այլ ճյուղերի հետ սերտ փոխգործակցությամբ ուսումնասիրում է զինված պայքարի օրենքները, ձևերն ու եղանակները ռազմական գործի ռազմավարական (ստրատեգիական), օպերատիվ և մարտավարական (տակտիկական) օղակներում[1]։
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում ռազմական արվեստի տեսությունը սկզբնավորվել է ԽՍՀՄ-ի (1922-1991), Ռուսաստանյան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (1917-1922, 1922-1991) և նրանց նախորդած Ռուսաստանի Դեմոկրատական Հանրապետության (1917) ու Ռուսաստանյան կայսրության (1721-1917) ռազմական արվեստի տեսությունից։ Ռուսաստանյան կայսրությունում ընդունված էր, որ ռազմարվեստը հանդիսանում էր ռազմական գիտության (ռազմագիտություն, այսինքն՝ գիտություն պատերազմի մասին) երկու գլխավոր ճյուղերից մեկը[2] և ընդգրկում էր.
Ռազմարվեստն ընդգրկում է
Ռազմարվեստի այդ երեք բաղկացուցիչ մասերն իրար սերտորեն կապված են։
Ռազմարվեստի հիմնական դրույթներն արտահայտվում են իր սկզբունքներում, որոնք ընդհանուր են թե՛ ռազմավարական, թե՛ օպերատիվ և թե՛ մարտավարական մասշտաբի ռազմական (մարտական) գործողությունների համար, քանզի նրանցում իրենց արտահայտությունն են գտնում պատերազմների առարկայական (օբյեկտիվ) օրենքների և զինված ուժերի գործնական կիրառման ուղիները։
Ռազմարվեստի վիճակը կախված է պետությունում ռազմական գործի, պաշտպանական արտադրության և զինված պայքարի միջոցների զարգացման մակարդակից, պետության հասարակարգի բնույթից։ Ռազմարվեստի զարգացման վրա ազդեցություն են գործում պատմական և ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական պայմանները և ռազմական տնտեսությունը։
Անգլոսաքսոնական ռազմական գործում, որը բնորոշ է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, նաև Հնդկաստանին, Պակիստանին, Բանգլադեշին, Նեպալին, Բհութանին, Եգիպտոսին, Իրաքին, Շրի-Լանկային, Սինգապուրին, Բրունեյին, Բելիզին և այլոց. ընդհանուր թվով մի քանի տասնյակ երկրների, որոնք 19-20-րդ դարերում գտնվել են Բրիտանական կայսրության կազմում, իսկ 20-րդ դարի երկրորդ կեսից՝ Բրիտանական Համագործակցության կազմում, բացակայում է օպերատիվ արվեստ հասկացությունը։
Ռազմական ստրատեգիան կամ ռազմական ռազմավարությունը — պատերազմի վարման տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բնագավառներից մեկը, նրա բարձրագույն արտահայտությունը։ Ընդգրկում է պատերազմին նախապատրաստվելու տեսության հարցերը, նրա պլանավորումն ու վարումը, հետազոտում է պատերազմի օրինաչափությունները։
Օպերատիվ արվեստը — տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բաղկացուցիչ մասը, որը միջանկյալ դիրք է գրավում մարտավարության և ռազմավարության միջև։ Ուսումնասիրում է խոշոր ռազմական կազմավորումների, այսինքն՝ բանակային կորպուսների, միավորումների, բանակների, բանակախմբերի, ռազմաճակատների, ռազմաճակատների խմբերի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կողմից համատեղ և ինքնուրույն ռազմական օպերացիաների (մարտական գործողությունների) նախապատրաստության և վարման մեթոդները։
Մարտավարությունը (հին հունարեն՝ τακτικός «զորքերի շարմանը վերաբերվող», ծագում է τάξις «շարք և տեղաբաշխում» բառերից) — տեսական և գործնական գիտություն է, ռազմարվեստի բաղկացուցիչ մասը, որն ընդգրկում է զինված ուժերի, դրանց տեսակների, զորատեսակների (ուժերի) և հատուկ զորքերի զանազան զորամիավորումների (բրիգադ, դիվիզիա, բանակային կորպուս), զորամասերի (նավերի) և ռազմական ստորաբաժանումների կողմից ցամաքում, օդում ու ծովում և տիեզերում մարտի նախապատրաստման և վարման պրակտիկան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.