Ռաբիա Քադիր
From Wikipedia, the free encyclopedia
Ռաբիա Քադիր (ույգ.՝ رابىيە قادىر, հունվարի 21, 1947(1947-01-21), Ալթայ, Գորնոալտայսկի մարզ, Չինաստանի Հանրապետություն), էթնիկ ույղուր է, գործարար կին և քաղաքական ակտիվիստ։ Ծնվելով Սինծիան նահանգի Ալթայ քաղաքում Քադիրը միլիոնատեր է դարձել 1980-ականներին՝ իր անշարժ գույքի սեփականության իրավունքով և խառնուրդային կոնգլոմերատի սեփականության շնորհիվ։ Քադիրը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պեկինի ազգային ժողովրդական կոնգրեսում և այլ քաղաքական ինստիտուտներում։ Ըստ չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ Նա ձերբակալվել է 1999 թվականին, քանի որ գաղտնի տեղեկանքներ է ուղարկել իր ամուսնուն, ով ԱՄՆ-ում աշխատում էր որպես արևելյան Թուրքիայի անկախության մասին լուսաբանող հաղորդավար։ 2005 թվականին ազատ արձակվելուց և Միացյալ Նահանգներ փախչելուց հետո Քադիրը ստանձնեց ղեկավար պաշտոններ արտասահմանյան ույղուրական կազմակերպություններում, ինչպիսիք են Համաշխարհային ույղուրական կոնգրեսը։
Ռաբիա Քադիր | |
Կուսակցություն՝ | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | իրավապաշտպան, վաճառական և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 21, 1947(1947-01-21) (77 տարեկան) |
Ծննդավայր | Ալթայ, Գորնոալտայսկի մարզ, Չինաստանի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Չինաստան |
Պարգևներ | |