From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Դանթե կրտսեր (անգլ.՝ Joseph Dante, Jr., նոյեմբերի 28, 1946[1][2][3], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ավելի ճանաչված է որպես Ջո Դանթե (Joe Dante), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որը հայտնիություն է ձեռք բերել կատակերգություն և սարսափ ֆիլմերի ժանրում աշխատանքներով։
Ջո Դանթե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1946[1][2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Արվեստի համալսարան |
Երկեր | The Movies That Made Me? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, պոդքաստեր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Joe Dante Վիքիպահեստում |
Առավել հայտնի աշխատանքները ներառվել են «Պիրանիա» (1978) և «Ոռնոց» (1981) պատկերներում, որոնք նկարահանվել են Ջոն Սեյլսի սցենարով։ Առաջին դրամարկղային հիթը «Գրեմլիններ»-ն էր (1984) և նրա շարունակությունը՝ «Գրեմլիններ 2։ Նոր խմբաքանակ»-ը (1990)։
Ջոզեֆ Դանթե կրտսերը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 28-ին Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքում։ Նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող[5]։ Ջո Դանթեն իր կարիերան կինոյում սկսել է Ռոջեր Կորմանի հետ աշխատանքով։ Մոնտաժել է բազմաթիվ ֆիլմեր, մասնավորապես Ռոն Հովարդի «Մեծ ավտոմեքենայի գողություն» ֆիլմը, այնուհետև Ալան Արկուշի հետ նկարահանել է «Հոլիվուդ բուլվար» ֆիլմը։ Առաջին նախագիծը, որը ամբողջովին դրված էր Դանթեի ուսերին, դարձել է 1978 թվականի «Պիրանիա» սարսափ ֆիլմը։ Այնուհետև հաջորդել է «Ոռնոց» թրիլլերը։ Ֆիլմերը գրավել են Սթիվեն Սփիլբերգի ուշադրությունը, ում համար Դանթեն նկարահանել է «Մթնշաղի գոտի» ֆիլմի երրորդ մասը[6]։ Այնուհետև հաջորդել են «Գրեմլիններ» և «Գրեմլիններ 2․ Նոր խմբաքանակ» ֆիլմերը։ Բացի այդ, Դանթեն Սփիլբերգի հետ աշխատել է «Ներքին տիեզերք» պատկերի վրա։ Դանթեի ֆիլմերի համար այցեքարտ են դարձել հատուկ էֆեկտները, ինչպես նաև այլ ֆիլմերին արված կատակ-հղումները[6]։
1990-ական թվականների սկզբին Ջո Դանթեն Paramount Pictures կինոընկերության կողմից հաստատվել է որպես «Տեսիլք» ֆիլմի ռեժիսոր։
Դանթեն Ջեֆրի Բոումի հետ գրել է սցենարի սևագիր տարբերակը, սակայն այն բանից հետո, երբ ընկերությունը ֆիլմի նկարահանումները հետաձգել է մեկ տարով, Դանթեն թողել է նախագիծը և ավելի ուշ տիտրերում նշվել է միայն որպես բազմաթիվ գործադիր պրոդյուսերներից մեկը[6]։
[անգլ.] / Edited by Nil Baskar and Gabe Klinger. — Columbia University Press, 2013. — 256 p. — ISBN 978-3-901644-52-8.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.